ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 29
29
Փոխատվության մասին
1Ով ողորմություն է անում, նա փոխ է տալիս մերձավորին։
2Ով իր ձեռքով նրան սատար է լինում, պահում է պատվիրանները։
3Մերձավորիդ փո՛խ տուր ժամանակին, հաստա՛տ պահիր խոսքդ, հավատարի՛մ եղիր նրան և միշտ կգտնես քեզ համար անհրաժեշտը։
4Շատերը փոխ վերցրածը գտած բան համարեցին և դառնություն պատճառեցին իրենց օգնողներին։
5Մինչև վերցնելը մարդ համբուրում է մերձավորի ձեռքը և խոնարհ ձայնով է խոսում նրա ունեցվածքի մասին։
6Վերադարձնելու ժամանակ նա կհետաձգի ժամկետը, ցավալի խոսքեր կասի և կգանգատվի ժամանակից։
7Եթե փոխատուն կարողանա տվածի հազիվ կեսը հետ վերցնել, ապա այն կհամարի գտած բան. 8իսկ եթե չկարողանա, կզրկվի իր ունեցվածքից և նրան զուր տեղը թշնամի կդարձնի իրեն։
9Սա էլ անեծք և բամբասանք կհատուցի և պատիվ տալու փոխարեն կանարգի նրան։
10Արդ, շատերը նման չարության պատճառով երես են թեքում և զգուշանում զուր տեղը ունեցվածքից զրկվելուց։
Ողորմության մասին
11Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։
12Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
13Արծաթը եղբոր և բարեկամի վրա՛ ծախսիր և մի՛ թող, որ քարի տակ ժանգոտվի կորչի։
14Քո գանձն օգտագործի՛ր Բարձրյալի պատվիրանների համաձայն, և դա քեզ ոսկուց ավելի օգուտ կլինի։
15Ողորմությո՛ւն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, 16թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի։
Երաշխավոր լինելու մասին
19Բարերար մարդը երաշխավորում է իր մերձավորին, իսկ ով կորցրել է ամոթը, կթողնի նրան։
20Մի՛ մոռացիր երաշխավորողի շնորհը, քանզի նա իր անձը տվեց քեզ համար։
22Մեղավորը վատնում է իր երաշխավորողի բարիքը. սրտով երախտամոռը կլքի իր փրկարարին։
24Երաշխավորությունը բազում հաջողակների կործանեց և նրանց ցնցեց ծովի ալիքների նման։
25Հզոր մարդկանց զրկեց իրենց բնակավայրից, և նրանք դեգերեցին օտար ազգերի մեջ։
26Իր շահին հետամուտ մեղավորը, որը երաշխավոր է դառնում, դատաստանի մեջ կընկնի։
27Պաշտպա՛ն եղիր մերձավորին ըստ քո կարողության և զգո՛ւյշ եղիր, որպեսզի ծուղակ չընկնես։
Պանդուխտի թշվառությունը
28Մարդու կյանքի սկիզբը ջուրն է, հացն է, շորն է և տունն է, որտեղ նա ծածկում է իր ամոթը։
29Լավ է աղքատի ապրուստն իր գերանապատ հարկի տակ, քան այլոց տների ճոխ կերակուրը։
30Գո՛հ եղիր թե՛ շատից և թե՛ քչից։
31Թշվառ կյանք է տնից տուն փոխադրվելը. որտեղ պանդուխտ ես, չես կարող բանալ բերանդ։
32Հյուրեր կհրավիրես, ըմպելիք կտաս անշնորհքներին, բայց փոխարենը այսպիսի դառը բաներ կլսես.
33«Ե՛կ, օտարակա՛ն, սեղա՛ն պատրաստիր և, ինչ որ կա ձեռքիդ, կերակրի՛ր ինձ։
34Դո՛ւրս գնա տնից, օտարակա՛ն, պատվավոր մարդ է հյուր եկել, իմ եղբայրը հյուր է եկել, տունը պետք է ինձ»։
35Այս բոլորը ծանր են այն մարդու համար, որ հոգի ունի, անարգված ծառա է և կրում է փոխատուի նախատինքը։
Արդեն Ընտրված.
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԱՔԻ 29: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: