ԱՌԱԿՆԵՐ 1

1
1Երուսաղեմում Իսրայելի թագավոր Սողոմոնի՝ Դավթի որդու առակները՝ 2ճանաչելու իմաստությունն ու խրատը, հասկանալու խոսքերը հանճարեղ, 3ընկալելու խոսքի դարձվածքները, ուսանելու ճշմարիտ արդարությունը և ուղղվելու դեպի իրավունքը, 4անուսումներին տալու խորագիտություն, երիտասարդներին՝ գիտելիք և կողմնորոշում։ 5Քանզի դրանք լսելով՝ իմաստունն ավելի կիմաստնանա, կրթյալը կստանա կյանքի ուղեցույց։ 6Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։
7Իմաստության սկիզբը երկյուղն է Տիրոջից,
Իմաստությունը բարիք է նրանով առաջնորդվողների համար։
Բարեպաշտությունն առ Աստված սկիզբն է զգոնության,
Իսկ ամբարիշտները մերժում են իմաստությունն ու խրատը։
Ճառ Ա
8Լսի՛ր, որդյա՛կ, հորդ խրատը, և մի՛ մերժիր մորդ պատվիրանները, 9որ քո գլխին շնորհների պսակ կրես և ոսկի մանյակ՝ քո պարանոցին։ 10Որդյա՛կ, ամբարիշտ մարդիկ թող քեզ չխաբեն, և մի՛ ախորժիր, եթե ձայնեն ու ասեն. 11«Արի՛ մեզ հետ ու մեղսակի՛ց դարձիր արյան, հողով ծածկենք արդար մարդուն, 12գերեզմանի պես ողջ-ողջ կուլ տանք նրան և երկրից ջնջենք նրա հիշատակը, 13յուրացնենք նրա այլազան ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ 14Բաժնեկից ու բախտակի՛ց դարձիր մեզ. սարքենք ընդհանուր մի քսակ, մեկտեղ լինի գանձարանը մեր»։
15Որդյա՛կ, նրանց հետ ճամփա մի՛ գնա, հեռացրո՛ւ ոտքդ նրանց շավիղներից, 16քանզի նրանց ոտքերը չարին են գնում և չեն երկմտում արյուն հեղելիս։ 17Իզուր չէ, որ թակարդ են լարում թռչունների դեմ. 18նրանք, որ հաղորդ են սպանությանը, իրենց անձերի համար չարիք են գանձում. անօրեն մարդկանց վախճանը չար է։ 19Ահա թե ինչպիսին են ճանապարհները բոլոր նրանց, ովքեր անօրինություն են գործում, որովհետև ամբարշտությամբ իրենց սեփական անձերն են սպանում։
Օրհներգ Ա
20Իմաստությունը գոչում է ճանապարհներին,
և հրապարակներ ելնում համարձակությամբ,
21պարիսպների գլխին քարոզում,
և իշխանների դռներն է հաճախում,
քաղաքների դարպասների մոտ համարձակ խոսում։
22Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները
արդարության կապված կլինեն, չեն ամաչելու։
Իսկ անմիտները, որ թշնամություն են ցանկանում,
և ամբարշտությամբ ատեցին իմաստությունը,
պիտի դատապարտվեն հանդիմանության։
23Ահա ձեր առջև բացելու եմ հոգուս պատգամները.
և իմ խոսքերն եմ ուսուցանելու ձեզ.
24քանզի կանչում էի, բայց չէիք լսում,
թախանձում էի, բայց չէիք հնազանդվում,
25այլ անտեսում էիք իմ խորհուրդները
և չէիք անսում իմ հանդիմանություններին։
26Այդ պատճառով պիտի խնդամ ձեր կորստյամբ,
և հրճվեմ, երբ ձեզ պատի տագնապը.
27և երբ հանկարծակի խռովությունը ձեզ պատի,
և կործանումը մրրիկի պես գա,
կամ երբ ձեր վախճանը հասնի,
28գուցե դուք աղոթեք ինձ, բայց ձեզ չեմ լսելու։
Չարերը փնտրելու են ինձ, բայց չեն գտնելու,
29որովհետև ատեցին իմաստությունը,
և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,
30և չկամեցան անսալ իմ խորհուրդներին
և արհամարհեցին իմ հորդորները։
31Այդ պատճառով նրանք կուտեն
իրենց ճանապարհի պտուղները
և իրենց ամբարշտությամբ կհագենան։
32Մանուկներին զրկելու պատճառով պիտի կործանվեն,
և կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին։
33Իսկ ով ինձ լսի, նա կապրի ապահովությամբ
և անվախ կհանդարտվի ամենայն չարիքից։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 1: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում