ԹՎԵՐ 9
9
Զատկի տոնակատարության օրը
1Եգիպտոսից Իսրայելի որդիների ելքի երկրորդ տարվա առաջին ամսին Սինայի անապատում Տերն ասաց Մովսեսին. 2«Իսրայելի որդիներին ասա՛, որ Զատիկը կատարեն իր ժամանակին։ 3Այն թող կատարեն առաջին ամսի տասնչորսերորդ օրը, այն կատարեն երեկոյան՝ համաձայն սահմանված ժամանակի, օրենքի և ծեսի»։ 4Եվ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ՝ Զատիկը կատարելու վերաբերյալ։ 5Եվ ամսվա տասնչորսերորդ օրվա սկզբին, ինչպես որ Սինայի անապատում Տերը հրամայել էր Մովսեսին, այդպես էլ Իսրայելի որդիները տոնեցին այն։
6Սակայն գտնվեցին մարդիկ, որոնք պղծված էին՝ դիակի դիպած լինելով, և այդ օրը չկարողանալով Զատիկ անել՝ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ 7և ասացին նրանց. «Մենք, մարդու դիակի դիպած լինելով, անմաքուր ենք։ Արդյոք պիտի զրկվե՞նք Իսրայելի որդիների նման ժամանակին Տիրոջը զոհ մատուցելուց»։ 8Մովսեսը նրանց ասաց. «Համբերե՛ք, մինչև Տերը հայտնի ինձ իր որոշումը ձեր մասին»։
9Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 10«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե ձեզանից մեկը կամ ձեր սերնդից մեկը դիակի դիպչելու պատճառով պղծվել է և կամ հեռավոր ճանապարհորդության մեջ է, թող Տիրոջ զատիկը կատարի 11երկրորդ ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյան և Զատիկի գառն ուտի բաղարջ հացով ու դառը խոտով։ 12Նրանից առավոտյան ոչինչ չպետք է մնա, նրանից ոչ մի ոսկոր չպետք է ջարդվի։ Ըստ Զատիկի օրենքի թող կատարեն այն։ 13Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։ 14Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։
Հրեղեն ամպը
(Ելք 40.32-36)
15Այն օրը, երբ խորանը կանգնեցվեց, ամպը ծածկեց խորանը՝ Վկայության տունը։ Երեկոյան խորանի վրա ամպը կրակի տեսք էր ստանում մինչև առավոտ։ 16Այդպես լինում էր մշտապես. ամպն այն ծածկում էր ցերեկը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում։ 17Իսկ երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում և որտեղ ամպը կանգնում էր, այնտեղ էլ բանակում էին։ 18Իսրայելի որդիները Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով մեկնում։ Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանին, Իսրայելի որդիները բանակում էին։ 19Անգամ եթե ամպը բազում օրեր էր մնում խորանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։ 20Եթե պատահեր, որ ամպը քիչ օրեր հովանի լիներ խորանին, Տիրոջ հրամանով բանակում էին և Տիրոջ հրամանով ճանապարհ ընկնում։ 21Եթե պատահեր, որ ամպը երեկոյից մինչև առավոտ լիներ և առավոտյան վերանար, անմիջապես մեկնում էին, ցերեկ լիներ թե գիշեր։ Եվ քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չէին մեկնում։ 22Եթե ամպն անգամ մեկ ամիս մնար ու հովանի լիներ խորանին, Իսրայելի որդիները բանակում էին ու չէին մեկնում։ 23Նրանք միայն Տիրոջ հրամանով էին մեկնում։ Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսեսի միջոցով տվել էր իրենց։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: