ԹՎԵՐ 31
31
Պատերազմ մադիանացիների դեմ
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Իսրայելի որդիների վրեժն ա՛ռ մադիանացիներից և դրանից հետո միացի՛ր քո նախնիներին»։ 3Մովսեսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից զինե՛ք տղամարդկանց, որ պատերազմեն Մադիամի դեմ Տիրոջ առաջ, որպեսզի Տիրոջ վրեժն առնեք Մադիամից։ 4Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից հազարական այր ուղարկե՛ք պատերազմելու համար»։ 5Եվ Իսրայելի որդիների ամեն մի ցեղից ընտրեցին հազարական տղամարդ, ընդամենը տասներկու հազար՝ զինված պատերազմելու համար։ 6Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։ 7Նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դեմ, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք կոտորեցին բոլոր արուներին։ 8Մյուս սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների թագավորներ Եվինին, Սուրին, Րոկոմին, Ուրին և Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագավորներին։ Սպանվածների հետ սրախողխող արեցին նաև Բեովրի որդի Բաղաամին։ 9Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։ 10Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները, որտեղ բնակվում էին, ինչպես նաև նրանց ավանները։ 11Գերեվարեցին ու ավար առան նրանց ամեն ինչը՝ մարդ թե անասուն։ 12Գերիներին, բանակի կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Մովաբի հովտում, Երիքովի դիմաց, Հորդանանի եզերքին։
13Մովսեսն ու Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։ 14Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարյուրապետների վրա՝ 15ասելով. «Ինչո՞ւ եք կենդանի թողել բոլոր կանանց։ 16Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով մոլորեցրին Իսրայելի որդիներին, որոնք հանուն Փոգովրի շեղվեցին Տիրոջից և արհամարհեցին նրա խոսքը, և Տիրոջ ժողովրդի վրա պատուհաս եկավ։ 17Արդ, կոտորե՛ք բոլոր արու երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք տղամարդու են մերձեցել, կոտորե՛ք։ 18Իսկ բոլոր կանանց, որոնք տղամարդու չեն մերձեցել, խնայե՛ք։ 19Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս բնակվեք։ Ով սպանել է կամ ձեռք տվել մեռածի, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը։ 20Մաքրե՛ք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր անոթները, մազից գործած ու փայտից պատրաստված ամեն ինչ»։
21Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինվորներին. «Այս է Օրենքի կարգը, որ Տերը տվել է Մովսեսին. 22ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի 23այն ամենը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրվի, ապա նաև սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանա, թող ջրով մաքրվի։ 24Ձեր հագուստները յոթերորդ օրը լվալով՝ մաքուր կլինեք, որից հետո կմտնեք բանակատեղի»։
25Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 26«Դու, Եղիազար քահանան և ժողովրդի նահապետական տների իշխանները կազմե՛ք ավարի ցանկը՝ մարդուց մինչև անասուն։ 27Ավարը բաժանե՛ք պատերազմին մասնակցածների և ամբողջ ժողովրդի միջև։ 28Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարյուր գերիներից մեկին կընծայեք Տիրոջը։ Նույնը նաև անասունների վերաբերյալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ։ 29Պատերազմիկների բաժնից կառնես ու կտաս Եղիազար քահանային՝ իբրև Տիրոջը մատուցվելիք նվեր, 30իսկ Իսրայելի որդիներին հասնող բաժնի ամեն հիսուն գերիներից և բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մեկը կհանձնես ղևտացիներին, որոնք ծառայում են Տիրոջ խորանում»։ 31Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։
32Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած ավարի ընդհանուր թիվը՝ 675,000 ոչխար, 3372,000 արջառ, 3461,000 էշ։ 35Այն կանանց թիվը, որոնք տղամարդու չէին մերձեցել, 32,000 էր։ 36Պատերազմի մասնակիցների ավարի բաժինը՝ 337,500 ոչխար, 37որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 675 ոչխար, 3836,000 արջառ, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 72-ը, 39և 30,500 էշ, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 61-ը, 40իսկ գերեվարված մարդկանց թիվը՝ 16,000, որոնցից Տիրոջը որպես հաս տրվեց 32 հոգի։ 41Մովսեսը Տիրոջ հասը՝ Աստծու նվերը, հանձնեց Եղիազար քահանային, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
42Սա ավարի այն կեսից էր, որ Մովսեսը որպես բաժին տվել էր պատերազմի մասնակիցներին։ 43Ժողովրդին բաժին ընկնող ավարի մյուս կեսն էր՝ 337,500 ոչխար, 4436,000 արջառ, 4530,500 էշ 46և 16,000 մարդ։ 47Մովսեսը Իսրայելի որդիներին հասնող ավարի այս բաժնից յուրաքանչյուր հիսուն մարդուց և անասունից վերցրեց մեկին և տվեց ղևտացիներին, որոնք ծառայում էին Տիրոջ խորանում, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։
48Մովսեսին ներկայացան բոլոր զորահրամանատարները՝ հազարապետներն ու հարյուրապետները, 49և ասացին նրան. «Մենք՝ քո ծառաները, հաշվառման ենթարկեցինք ռազմիկներին և տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։ 50Դրա համար Տիրոջը որպես ընծա բերել ենք ինչ ոսկյա իր որ գտնվում է յուրաքանչյուրիս մոտ՝ թևնոց, ապարանջան, մատանի, մանյակ և ընդելուզված ծամկալ, որպեսզի Տիրոջից քավություն ստանանք»։ 51Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկուց պատրաստված բոլոր իրերը։ 52Հազարապետների կողմից Տիրոջը որպես հաս տրված ամբողջ ոսկին 16,750 սիկղ էր։ 53(Որովհետև ռազմիկներից յուրաքանչյուրն ավարից իր համար բաժին էր վերցրել)։ 54Մովսեսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարյուրապետներից վերցնելով ոսկին, տարան Վկայության խորան՝ որպես Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 31: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն