ԹՎԵՐ 26

26
Երկրորդ մարդահամարը
1Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի ու Եղիազար քահանայի հետ ու ասաց. 2«Հաշվառմա՛ն ենթարկեք Իսրայելի որդիներին՝ քսան տարեկան և ավելի մեծ, ըստ իրենց նահապետական տների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու»։ 3Մովսեսն ու Եղիազար քահանան Մովաբի հովտում՝ Հորդանանի ափին, Երիքովի դիմաց ասացին. 4«Տերը հրամայել է Մովսեսին հաշվառման ենթարկել քսան տարեկան և ավելի մեծերին»։ Իսրայելի որդիները, որոնք ելան Եգիպտոսից, սրանք են.
5Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկ որդին, և Ռուբենի որդիները՝ Ենովքը և Ենովքի գունդը, Փաղղուսը և Փաղղուսի գունդը, Քարմին և Քարմիի գունդը, 6Ասրովնը և Ասրովնի գունդը։ 7Սրանք Ռուբենի գնդերն են. նրանց թիվը 43,730 է։ 8Փաղղուսի որդին՝ Եղիաբը, 9և Եղիաբի որդիներ Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Սրանք ժողովրդի երևելի մարդկանցից էին. սրանք էին, որ ելան Տիրոջ դեմ՝ Կորխի հետնորդների հետ ապստամբելով Մովսեսի ու Ահարոնի դեմ, 10և երկիրը, բացելով իր բերանը, կուլ տվեց նրանց ու Կորխին, իր ժողովրդի հետ։ Այդ ժամանակ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգու, որպեսզի մյուսների համար դաս լինի։ 11Սակայն Կորխի որդիները չմեռան։
12Շմավոնի որդիները և նրանց գնդերը՝ Համուելը և Համուելի գունդը, Համինը և Համինի գունդը, Հաքինը և Հաքինի գունդը, 13Զարան և Զարայի գունդը, Սավուղը և Սավուղի գունդը։ 14Սրանք են Շմավոնի գնդերը, ըստ հաշվառման՝ 22,200 հոգի։
15Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսը և Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ 16Հուդայի որդիներն ու նրանց գնդերն են՝ Սելովմը և Սելովմի գունդը, Փարեսը և Փարեսի գունդը, Զարան և Զարայի գունդը։ 17Փարեսի որդիները՝ Ասրովնը և Ասրովնի գունդը, Համուելը և Համուելի գունդը։ 18Սրանք են Հուդայի գնդերը, ըստ հաշվառման՝ 76,500 հոգի։
19Իսաքարի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Թովլան և Թովլայի գունդը, Փուան և Փուայի գունդը, 20Հասուբը և Հասուբի գունդը, Սամրանը և Սամրանի գունդը։ 21Սրանք են Իսաքարի գնդերը, ըստ հաշվառման՝ 64,300 հոգի։
22Զաբուղոնի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սարեդը և Սարեդի գունդը, Ալլովնը և Ալլովնի գունդը, Աղելը և Աղելի գունդը։ 23Սրանք են Զաբուղոնի գնդերը, ըստ հաշվառման՝ 60,500 հոգի։
24Գադի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սափովնը և Սափովնի գունդը, Անգին և Անգիի գունդը, Սունին և Սունիի գունդը, 25Ազենին և Ազենիի գունդը, Ադդին և Ադդիի գունդը, 26Արուադին և Արուադիի գունդը, Արիելը և Արիելի գունդը։ 27Սրանք են Գադի որդիների տոհմերը, ըստ հաշվառման՝ 44,500 հոգի։
28Ասերի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Համինը և Համինի գունդը, Հեսուն և Հեսուի գունդը, Բարիան և Բարիայի գունդը, 29Քոբերը և Քոբերի գունդը, Մելքիելը և Մելքիելի գունդը։ 30Իսկ Ասերի դստեր անունն էր Սարա։ 31Սրանք են Ասերի ցեղի գնդերը, ըստ հաշվառման՝ 43,600 հոգի։
32Հովսեփի որդիներն ըստ իրենց ցեղերի՝ Մանասեն և Եփրեմը։
33Մանասեի որդիները՝ Մաքիրը և Մաքիրի գունդը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը և Գաղաադի գունդը։ 34Գաղաադի որդիները՝ Աբիեզերը և Աբիեզերի գունդը, Քեղեգը և Քեղեգի գունդը, 35Եսրիելը և Եսրիելի գունդը, Սյուքեմը և Սյուքեմի գունդը, 36Սիմային և Սիմայիի գունդը, Ոփերը և Ոփերի գունդը։ 37Ոփերի որդի Սաղպաադն արու զավակներ չունեցավ, այլ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Եգղա, Մեղքա և Թերսա։ 38Սրանք են Մանասեի գնդերը, ըստ հաշվառման՝ 52,700 հոգի։
39Եփրեմի որդիները՝ Սուտաղան և Սուտաղայի գունդը, Տանաքը և Տանաքի գունդը։ 40Սրանք են Սուտաղայի որդիները. Եդենը և Եդենի գունդը։ 41Սրանք են Եփրեմի գնդերը, ըստ հաշվառման՝ 32,500 հոգի։ Ահա սրանք են Հովսեփի որդիներն ըստ իրենց գնդերի։
42Բենիամինի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Բալեն և Բալեի գունդը, Ասբերը և Ասբերի գունդը, Հաքերանը և Հաքերանի գունդը, 43Սափանը և Սափանի գունդը։ 44Բալեի որդիներն են՝ Ադարը և Ադարի գունդը, Նոյեմանը և Նոյեմանի գունդը։ 45Սրանք են Բենիամինի որդիներն ըստ իրենց գնդերի, ըստ հաշվառման՝ 35,500 հոգի։
46Դանի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սամին և Սամիի գունդը։ Սրանք են Դանի գնդերն ըստ իրենց գնդերի։ 47Սամիի բոլոր գնդերը, ըստ հաշվառման՝ 64,600 հոգի։
48Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Ասիելը և Ասիելի գունդը, Գավնին ու Գավնիի գունդը, 49Հեսերը և Հեսերի գունդը, Սելլեմը և Սելլեմի գունդը։ 50Սրանք են Նեփթաղիմի գնդերը, ըստ հաշվառման՝ 40,300 հոգի։
51Իսրայելի որդիների ընդհանուր թիվը եղավ 601,730։
52Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 53«Երկիրը դրանց միջև թող բաժանվի իբրև ժառանգություն ըստ անունների թվի։ 54Մեծաքանակ ցեղին մեծ ժառանգությո՛ւն տուր, փոքրաքանակին՝ փոքր, յուրաքանչյուրին ժառանգությո՛ւն տուր ըստ հաշվառման։ 55Երկիրը թող բաժանվի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետական ցեղերի թող ժառանգություն ստանան։ 56Բազմանդամներն ու սակավաթիվները վիճակ գցելով թող ժառանգեն իրենց բաժինը»։
57Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։ 58Սրանք են Ղևիի որդիների գնդերը. Ղոբենիի գունդը, Քեբրոնի գունդը, Կորխի գունդը և Մուսիի գունդը։ Կահաթը ծնեց Ամրամին։ 59Նրա կնոջ անունն էր Հովքաբեթ, որ Ղևիի դուստրն էր։ Նա Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։ 60Ահարոնի որդիներն էին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ 61Նադաբն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ մատուցեցին Սինայի անապատում։ 62Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։
63Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։ 64Սրանց մեջ չկար Իսրայելի որդիներից որևէ մարդ, որ Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառման ենթարկված լիներ Սինայի անապատում, 65քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։

Արդեն Ընտրված.

ԹՎԵՐ 26: ՆԷԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք