ԹՎԵՐ 14
14
Ժողովրդի տրտունջը
1Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր։ 2Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։ 3Եվ ինչո՞ւ է Տերը մեզ տանում այն երկիրը՝ պատերազմում ընկնելու, իսկ մեր կանանց ու մեր զավակներին՝ հափշտակվելու։ Արդ, մեզ համար ավելի լավ չէ՞ վերադառնալ Եգիպտոս»։ 4Եվ մեկը մյուսին ասացին. «Եկեք հրամանատար ընտրենք և վերադառնանք Եգիպտոս»։ 5Մովսեսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան Իսրայելի բոլոր որդիների առջև։ 6Իսկ Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը, որոնք երկիրը հետախուզողներից էին, պատառոտեցին իրենց հանդերձները 7և խոսեցին Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այն երկիրը, որ մենք հետախուզեցինք, չափազանց լավն է։ 8Եթե Աստված մեր նկատմամբ բարեհաճ լինի, մեզ կառաջնորդի այն երկիրը և այն կտա մեզ։ Այն մի երկիր է, որ կաթ ու մեղր է բխեցնում։ 9Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։ 10Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։
Մովսեսն աղոթում է ժողովրդի համար
Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։ 11Տերն ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը մինչև ե՞րբ պիտի զայրացնի ինձ, մինչև ե՞րբ չպիտի հավատա ինձ այն բոլոր հրաշքներից հետո, որ կատարեցի նրանց մեջ։ 12Թո՛ւյլ տուր ինձ՝ հարվածեմ մահվամբ և կորստյան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հոր տունը անեմ մեծ ազգ ու ավելի բազմանդամ, քան այս»։ 13Եվ Մովսեսն ասաց Տիրոջը. «Այժմ եգիպտացիներն իմացան, որ դու քո մեծ ուժով այս ժողովրդին հանեցիր իրենց միջից, 14և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։ 15Արդ, եթե դու այդ ժողովրդին մի մարդու պես ոչնչացնես, ապա ազգերը, որ լսեցին քո անունը, կասեն. 16“Քանի որ Տերը չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որ խոստացել էր նրանց, ոչնչացրեց նրանց այս անապատում”։ 17Արդ, թող բարձրանա քո ձեռքը, Տե՛ր, ինչպես որ խոսեցիր ու ասացիր, 18թե՝ “Տերը երկայնամիտ է, բազումողորմ ու ճշմարիտ, որ ներում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, բայց ամենևին չի մաքրում մեղավորներին, և հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զավակներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը”։ 19Ելնելով քո մեծ ողորմությունից՝ թողությո՛ւն տուր քո ժողովրդի մեղքերին, ինչպես ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչև հիմա»։
Տերը պատժում է Իսրայելին
(Բ Օր. 1.34-46)
20Տերն ասաց Մովսեսին. «Կներեմ նրանց, ինչպես դու ասացիր, 21բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, և Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։ 22Քանի որ բոլոր մարդիկ, որ տեսան իմ փառքը և հրաշքները, որ արեցի Եգիպտոսում ու այս անապատում, և տասն անգամ փորձեցին ինձ, ու չլսեցին իմ ձայնին, 23չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին։ Այլ այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։ 24Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։ 25Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորում. դուք վաղը վերադարձե՛ք և գնացե՛ք անապատով՝ Կարմիր ծով տանող ճանապարհով»։
26Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ ու ասաց. 27«Մինչև ե՞րբ պիտի հանդուրժեմ, որ այս չար ժողովուրդը տրտնջա իմ առջև։ Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը ձեր դեմ։ 28Արդ, նրանց կասես. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես կվարվեմ ձեզ հետ այն խոսքերի համաձայն, որ ասացիք իմ ականջներին. 29ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։ 30Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։ 31Իսկ ձեր զավակները, որոնց մասին ասացիք, թե կհափշտակվեն, նրանց կտամ այդ երկիրը, նրանք կժառանգեն այն, որից դուք հրաժարվեցիք։ 32Ձեր ոսկորները ցրիվ կգան այս անապատում, 33իսկ ձեր զավակները քառասուն տարի կթափառեն այս անապատում և կհատուցեն ձեր պոռնկության դիմաց, մինչև ձեր ոսկորները մաշվեն այս անապատում։ 34Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։ 35Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։ 36Եվ այն մարդիկ, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու երկիրը և որոնք վերադառնալով ժողովրդի առաջ թյուր բաներ ասացին՝ չար համբավ տարածելով այդ երկրի մասին, 37այդ մարդիկ, որոնք չար համբավ տարածեցին այդ երկրի մասին, չարաչար հարվածներով մեռան Տիրոջ առաջ։ 38Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
39Մովսեսն Իսրայելի բոլոր որդիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, և ժողովուրդը մեծապես սգաց։ 40Եվ վաղ առավոտյան բարձրացան լեռան գագաթը և ասացին. «Այո՛, մեղանչեցինք, սակայն այժմ պատրաստ ենք բարձրանալու այն տեղը, որ Տերն ասաց»։ 41Եվ Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խոսքը։ Դուք հաջողություն չեք ունենա։ 42Մի՛ ելեք, որովհետև Տերը ձեզ հետ չէ, և կընկնեք ձեր թշնամիների առաջ։ 43Որովհետև ամաղեկացիներն ու քանանացիներն այնտեղ՝ ձեր առջևն են, և դուք կընկնեք սրով։ Քանի որ հեռացաք Տիրոջից և նրան չանսացիք, Տերը ձեզ հետ չի լինի»։ 44Բայց նրանք չլսեցին ու բարձրացան լեռան գագաթը, սակայն Տիրոջ Ուխտի տապանակն ու Մովսեսը բանակատեղիից չշարժվեցին։ 45Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։
Արդեն Ընտրված.
ԹՎԵՐ 14: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: