ՄԱՐԿՈՍ 3
3
Չորացած ձեռքի բժշկումը
(Մտթ. 12.9-14, Ղուկ. 6.6-11)
1Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ 2Եվ ուշադրությամբ հետևում էին Հիսուսին՝ տեսնելու, թե շաբաթ օրով կբժշկի՞ մարդուն, որպեսզի ամբաստանեն նրան։ 3Հիսուսը չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց, մեջտե՛ղ արի»։ 4Ապա մյուսներին ասաց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել՝ բարի՞ք գործել, թե՞ չարիք, մի կյա՞նք փրկել, թե՞ կորցնել»։ Եվ նրանք լուռ մնացին։ 5Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։ 6Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։
Բազմություններ Հիսուսի հետևից
7Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ գնաց լճի եզերքը։ Գալիլեայից բազում ժողովուրդ էր գնում նրա հետևից, նաև Հրեաստանից, 8Երուսաղեմից, Հորդանանի մյուս կողմից, ինչպես նաև նրանք, որ Տյուրոսի ու Սիդովնի շրջակայքից էին. բազում ժողովուրդ էր գալիս նրա մոտ, երբ լսում էր, թե նա ինչքա՛ն բաներ է անում։ 9Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ մի նավակ պատրաստ պահեն իր համար բազմության պատճառով, որպեսզի իրեն չսեղմեն։ 10Քանի որ շատերին էր բժշկել, ուստի բոլոր նրանք, ովքեր որևէ հիվանդություն ունեին, գալիս խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։ 11Իսկ պիղծ ոգիները, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ, աղաղակում էին և ասում. «Դու ես Աստծու Որդին»։ 12Հիսուսը խստիվ սաստում էր նրանց, որ իր ինքնությունը չհայտնեն։
Տասներկուսի ընտրությունը
(Մտթ. 10.1-4, Ղուկ. 6.12-16)
13Հիսուսը բարձրացավ լեռը և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ, և նրանք գնացին նրա մոտ։ 14Եվ Հիսուսը նրանցից տասներկուսին ընտրեց, որ իր հետ լինեն, որ նրանց քարոզելու ուղարկի, 15և որ իշխանություն ունենան հիվանդություններ բուժելու և դևեր հանելու։ 16Սիմոնի անունը դրեց Պետրոս. 17ընտրեց նաև Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց կոչեց Բաներեգես, այսինքն՝ Որոտման որդիներ. 18ինչպես նաև Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, մաքսավոր Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն 19և Հուդա Իսկարիովտացուն, որը և նրան մատնեց։
20Նրանք տուն վերադարձան, և ժողովուրդը դարձյալ նրանց հետ եկավ, այնպես որ նրանք նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեցան։ 21Երբ Հիսուսի յուրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
Հիսուսը և Բեեղզեբուղը
(Մտթ. 12.22-32, Ղուկ. 11.14-23, 12.10)
22Իսկ դպիրները, որ Երուսաղեմից էին իջել, ասում էին, թե նրա մեջ Բեեղզեբուղ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ 23Հիսուսն իր մոտ կանչեց նրանց և սկսեց առակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ 24Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ 25Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ 26Եթե սատանան ինքն իր դեմ է դուրս եկել և բաժանվել, չի կարող կանգուն մնալ, այլ նրա վախճանը հասել է։ 27Ոչ ոք չի կարող ուժեղ մարդու տունը մտնելով՝ նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն, և դրանից հետո միայն կկողոպտի նրա տունը։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մարդկանց որդիներին, որքան էլ հայհոյեն, ամեն մեղք և հայհոյանք կներվի, 29բայց ով հայհոյի Սուրբ Հոգուն, հավիտյանս թողություն չի ունենա, այլ հավիտենական մեղքով հանցավոր կմնա»։ 30Հիսուսն այս ասաց, որովհետև ասում էին՝ «Նրա մեջ պիղծ ոգի կա»։
Հիսուսի մայրն ու եղբայրները
(Մտթ. 12.46-50, Ղուկ. 8.19-21)
31Եկան Հիսուսի եղբայրներն ու մայրը և դրսում կանգնած՝ մարդ ուղարկեցին նրան կանչելու։ 32Այնտեղ ժողովուրդը նստել էր նրա շուրջը։ Երբ հայտնեցին նրան՝ «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են և քեզ են ուզում», 33նրանց պատասխանեց և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ 34Ապա նայելով իր շուրջը, իր աշակերտներին, որոնք նստած էին, ասաց. «Ահավասիկ իմ մայրը և իմ եղբայրները. 35որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա՛ է իմ եղբայրը, քույրը և մայրը»։
Արդեն Ընտրված.
ՄԱՐԿՈՍ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: