ՄԱՏԹԵՈՍ 9
9
Անդամալույծի բժշկումը
(Մրկ. 2.1-12, Ղուկ. 5.17-26)
1Հիսուսը, նավակ մտնելով, անցավ լճի մյուս կողմը և եկավ իր քաղաքը։ 2Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։ 3Դպիրներից ոմանք իրենց մտքում ասացին. «Հայհոյում է դա»։ 4Հիսուսը, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինչո՞ւ եք չար բան խորհում ձեր սրտերում։ 5Ի՞նչն է ավելի դյուրին. ասել՝ «Թող քո մեղքերը ներվեն քեզ», թե՞ «Վե՛ր կաց և քայլի՛ր»։ 6Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- այդ ժամանակ նա անդամալույծին ասաց,- վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն»։ 7Նա վեր կացավ և գնաց իր տուն։ 8Երբ ժողովուրդը տեսավ, զարմացավ և փառավորում էր Աստծուն՝ մարդկանց այդպիսի իշխանություն տվողին։
Մատթեոսի կոչումը
(Մրկ. 2.13-17, Ղուկ. 5.27-32)
9Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։ 10Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։ 11Երբ փարիսեցիները տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ձեր վարդապետն ինչո՞ւ է մաքսավորների ու մեղավորների հետ ուտում»։ 12Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։ 13Գնացե՛ք, սովորե՛ք, թե ի՛նչ է նշանակում “Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ” (Ովս. 6.6), որովհետև չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։
Վեճ ծոմապահության շուրջ
(Մրկ. 2.18-22, Ղուկ. 5.33-39)
14Այն ժամանակ Հիսուսին մոտեցան Հովհաննեսի աշակերտները և ասացին. «Ինչո՞ւ մենք և փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»։ 15Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե կարելի է հարսանիք հրավիրվածներին սուգ անել, քանի դեռ փեսան նրանց հետ է։ Բայց օրեր կգան, երբ փեսան նրանցից կվերցվի, և ապա իրենք էլ ծոմ կպահեն։ 16Ոչ ոք նոր կտորից կարկատան չի դնում հնացած հագուստի վրա, որովհետև այն ամբողջությամբ կպոկվի հագուստից, և ավելի վատ պատռվածք կառաջանա։ 17Նաև նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, ապա թե ոչ տիկերը կպատռվեն, գինին կթափվի, և տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում, և երկուսն էլ պահպանվում են»։
Հայրոսի աղջկա հարությունը
(Մրկ. 5.21-43, Ղուկ. 8.40-56)
18Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում նրանց հետ, ահա մի իշխան մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Դուստրս հենց նոր վախճանվեց, բայց ե՛կ, ձեռքդ դի՛ր նրա վրա, և նա կկենդանանա»։ 19Հիսուսը վեր կացավ և իր աշակերտների հետ գնաց նրա հետևից։
20Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին, 21որովհետև մտքում ասում էր. «Եթե միայն դիպչեմ նրա հագուստին, կփրկվեմ»։ 22Իսկ Հիսուսը, երբ շրջվեց և տեսավ նրան, ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը քեզ փրկեց»։ Այդ ժամից կինն առողջացավ։
23Երբ Հիսուսն իշխանի տուն եկավ և տեսավ փողհարներին ու մեծ ամբոխ, 24ասաց նրանց. «Մի կո՛ղմ քաշվեք, որովհետև այդ աղջիկը մեռած չէ, այլ ննջում է»։ Եվ ծիծաղում էին նրա ասածների վրա։ 25Երբ ամբոխը դուրս ելավ, Հիսուսը ներս մտավ, բռնեց աղջկա ձեռքից, և նա վեր կացավ։ 26Այս լուրը տարածվեց այդ ամբողջ երկրով։
Կույրերի և համրի բժշկումը
27Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։ 28Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ այդ բանը կարող եմ անել ձեզ համար»։ Նրանք պատասխանեցին. «Այո՛, Տե՛ր»։ 29Այդժամ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»։ 30Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։ 31Իսկ նրանք ելան և նրա համբավը տարածեցին այդ ամբողջ երկրով։
32Կույրերի մեկնելուց հետո ահա նրա մոտ բերեցին մի համր, դիվահար մարդու։ 33Երբ դևը ելավ, համրը խոսեց։ Եվ ժողովուրդը զարմացավ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայելում երբեք չի տեսնվել»։ 34Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դևերի իշխանի միջոցով է դա հանում դևերին»։
35Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ 36Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ 37Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ 38Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: