ՄԱՏԹԵՈՍ 18
18
Ո՞վ է մեծ
(Մրկ. 9.33-37, Ղուկ. 9.46-48)
1Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ 2Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում 3և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ 4Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։ 5Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։
Գայթակղության մասին
(Մրկ. 9.42-48)
6Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։ 7Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։ 8Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան թե երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել։ 9Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ աչքով հավիտենական կյանք մտնել, քան թե երկու աչք ունենալ և գեհենի կրակն ընկնել։
10Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը. 11որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։
Կորուսյալ ոչխարը
(Ղուկ. 15.3-7)
12«Ինչպե՞ս է ձեզ թվում. եթե մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։ 13Եվ եթե պատահի, գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ ոչխարի համար ավելի կուրախանա, քան իննսունիննի, որ մոլորված չեն։ 14Այդպես էլ իմ երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի»։
15«Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ 16Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք (Բ Օր. 19.15)։ 17Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։ 18Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ 19Դարձյալ ասում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է, 20որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։
21Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ 22Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։
Պարտատեր ծառայի առակը
23«Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ 24Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ 26Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ”։ 27Ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը ներեց։ 28Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։ 29Ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ”։ 30Բայց նա չցանկացավ, այլ գնաց, նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ 31Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ 32Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. “Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ 33Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի”։ 34Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ 35Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: