ՄԱՏԹԵՈՍ 16
16
Երկնային նշանի հայցում Հիսուսից
(Մրկ. 8.10-13)
1Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և փորձելու նպատակով խնդրում էին, որ երկնային մի նշան ցույց տա իրենց։ 2Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Արևամուտին, չարախոսնե՛ր, երբ տեսնեք, որ հորիզոնը կարմրել է, կասեք. “Վաղը եղանակը լավ պիտի լինի”։ 3Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. “Այսօր փոթորիկ պիտի լինի”։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։ 4Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի Հովնան մարգարեի նշանից բացի»։ Ապա նրանց թողեց և հեռացավ։
Փարիսեցիների և սադուկեցիների խմորը
(Մրկ. 8.14-21)
5Աշակերտներն էլ լճի մյուս կողմը գնացին և մոռացան հաց վերցնել։ 6Հիսուսը նրանց ասաց. «Տեսե՛ք և զգուշացե՛ք սադուկեցիների ու փարիսեցիների խմորից»։ 7Նրանք խորհում էին իրենց մեջ և ասում. «Հաց չվերցրինք»։ 8Հիսուսն իմացավ այդ և ասաց. «Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մտքում խորհում, թե հաց չունեք։ 9Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 10Եվ ոչ էլ յոթ նկանակը, որ չորս հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։ 11Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։ 12Այդժամ հասկացան, որ ասել էր զգուշանալ ոչ թե հացի խմորից, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից։
Ո՞վ է Հիսուսը
(Մրկ. 8.27-30, Ղուկ. 9.18-21)
13Երբ Հիսուսը Փիլիպպյան Կեսարիայի կողմերը ելավ, հարցրեց աշակերտներին և ասաց. «Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին, ո՞վ է Մարդու Որդին»։ 14Նրանք ասացին. «Մեկն ասում է՝ Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ Եղիան, ոմանք էլ՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15Հիսուսը նրանց ասաց. «Իսկ դուք ի՞նչ եք ասում իմ մասին, ո՞վ եմ»։ 16Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան և ասաց. «Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծու Որդին»։ 17Հիսուսը դիմեց նրան և ասաց. «Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարդիկ հայտնեցին քեզ այդ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ 18Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։ 19Քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները. ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում»։ 20Այդժամ խստիվ պատվիրեց աշակերտներին, որպեսզի ոչ ոքի չասեն, որ ինքն է Քրիստոսը։
Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին
(Մրկ. 8.31-33, Ղուկ. 9.22-27)
21Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ 22Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։ 23Նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, գայթակղություն ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծունն ես խորհում, այլ մարդկանցը»։
Հիսուսին հետևելու պայմաններ
(Մրկ. 8.34-38, Ղուկ. 9.23-27)
24Այդժամ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, 25որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, այն կկորցնի, իսկ ով կորցնի իր կյանքը ինձ համար, այն կգտնի։ 26Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։ 27Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։ 28Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։
Արդեն Ընտրված.
ՄԱՏԹԵՈՍ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: