ՂԵՎՏԱԿԱՆ 2
2
Անարյուն ընծա
1«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։ 2Այն թող տանի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Քահանան թող վերցնի ձիթայուղով հունցված մի բուռ նաշիհ ու ողջ կնդրուկը և դրանք դնի զոհասեղանին՝ իբրև հիշատակի ընծա՝ անուշահոտություն Տիրոջ համար։ 3Այդ ընծայի մնացյալ մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Տիրոջը մատուցվող ամենասուրբ զոհատեսակներից է։
4Եթե մեկը որպես անարյուն ընծա մատուցի թոնրի մեջ եփվածը, ապա Տիրոջը թող ընծայի ձիթայուղով հունցված նաշիհից բաղարջ նկանակ և բաղարջ լավաշ։ 5Եթե քո ընծան եփված է տապակի մեջ, այն թող բաղարջ լինի ձիթայուղով հունցված նաշիհից։ 6Այն կբրդես և վրան ձիթայուղ կլցնես։ Այն Տիրոջը մատուցվող անարյուն զոհ է։ 7Եթե քո ընծան կասկարայի վրա եփված է, ապա ձիթայուղով հունցված նաշիհից թող պատրաստվի։
8Տիրոջը մատուցվող անարյուն ընծաներն այդպես պատրաստելով՝ մատուցի՛ր քահանային։ Եվ քահանան, մոտենալով զոհասեղանին, 9մի մաս թող վերցնի և դնի զոհասեղանին իբրև հիշատակի մաս՝ անուշահոտություն Տիրոջ համար։ 10Իսկ մնացած մասը թող պատկանի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա կրակի վրա Տիրոջը մատուցած ամենասուրբ ընծաներից է։
11Տիրոջը մատուցվող ոչ մի անարյուն ընծա թթխմորով չպատրաստեք։ Թթխմորով ու մեղրով պատրաստված որևէ ընծա Տիրոջը չմատուցեք։ 12Դրանք կարող եք մատուցել Տիրոջը՝ որպես բերքի երախայրիք, բայց զոհասեղանի վրա այն չայրեք իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ 13Ձեր բոլոր անարյուն ընծաները թող աղով աղվեն. Աստծու ուխտի աղը մի՛ պակասեցրեք ձեր զոհերից. բոլոր ընծաների հետ ա՛ղ մատուցեք։
14Եթե բերքի երախայրիքից Տիրոջն ընծա մատուցես, մաքրած ու բոված նոր ցորե՛ն մատուցիր՝ իբրև քո բերքի երախայրիքի ընծա։ 15Վրան ձիթայո՛ւղ լցրու և կնդրո՛ւկ դիր։ Դա անարյուն ընծա է։ 16Քահանան թող կրակի վրա դնի ձիթայուղով աղանձից և ողջ կնդրուկը՝ իբրև հիշատակի ընծա, որովհետև ընծա է Տիրոջ համար»։
Արդեն Ընտրված.
ՂԵՎՏԱԿԱՆ 2: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: