ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16
16
Սամփսոնը և Գազայի դարպասները
1Սամփսոնն այնտեղից գնաց Գազա, այնտեղ մի պոռնիկ կին տեսավ և մտավ նրա մոտ։ 2Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։ 3Սամփսոնը քնեց մինչև կեսգիշեր. կեսգիշերին վեր կացավ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը և դրանք նիգերով մեկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրա, տարավ այն լեռան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, և դրանք դրեց այնտեղ։
Սամփսոն և Դալիլա
4Դրանից հետո նա սիրեց մի կնոջ, որ ապրում էր Ովրեկ հեղեղատի եզերքին. նրա անունը Դալիլա էր։ 5Այդ կնոջ մոտ եկան այլազգիների նախարարները և ասացին. «Խաբի՛ր նրան և տե՛ս, թե ինչո՛ւմ է նրա մեծ զորությունը, և կամ ինչպե՛ս կարող ենք հնար գտնել ու կապել նրան, որ տկարացնենք նրան։ Իսկ մենք ամեն մեկս քեզ հազար հարյուր արծաթ կտանք»։ 6Դալիլան ասաց Սամփսոնին. «Ասա՛ ինձ, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը, և քեզ տկարացնելու համար ինչո՛վ պետք է կապել քեզ»։ 7Սամփսոնը նրան ասաց. «Եթե ինձ կապեն յոթ դալար ճյուղերով, կտկարանամ և կդառնամ սովորական մարդկանց նման»։ 8Այլազգիների նախարարները յոթ դալար ճյուղեր բերեցին, և նա դրանցով կապեց նրան 9ու շտեմարանում դարանակալ նստեց։ Կինը նրան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա ճյուղերը կտրտեց այնպես, ինչպես կկտրտվի կրակից այրված բարակ թելը թափ տալուց։ Եվ այդպես նրա զորության պատճառը չիմացվեց։ 10Դալիլան ասաց Սամփսոնին. «Ահա խաբեցիր ինձ և սուտ խոսեցիր, գոնե հիմա ասա՛, թե ինչո՛վ կկապվես»։ 11Նա ասաց նրան. «Եթե ինձ կապեն յոթ նոր չվաններով, որոնք գործածված չլինեն, կտկարանամ և կլինեմ սովորական մարդկանց նման»։ 12Դալիլան վերցրեց նոր չվաններ, դրանցով կապեց նրան և ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Դալիլան շտեմարանում դարանակալ նստել էր։ Իսկ Սամփսոնը ասեղի թելի նման կտրտեց և այն թափեց իր բազուկներից։ 13Դալիլան ասաց Սամփսոնին. «Մինչև ե՞րբ պիտի խաբես ինձ և սուտ ասես ինձ։ Հիմա ասա՛ ինձ, թե ինչո՛վ կկապվես»։ Նա ասաց նրան. «Եթե իմ գլխի յոթ գիսակները հյուսես շղթայաձև հյուսքերով և ցցերով ամրացնես պատին, կտկարանամ սովորական մարդկանց նման»։ 14Դալիլան քնեցրեց նրան, առավ նրա գլխի յոթ գիսակները շղթայաձև հյուսքերով, ցցերով ամրացրեց պատին և ասաց նրան. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից, պատից պոկեց ցցերը՝ ոստայնի և հյուսքերի հետ միասին, և չիմացվեց նրա զորության պատճառը։ 15Դալիլան նրան ասաց. «Ինչպե՞ս ես ասում, թե քեզ սիրում եմ, մինչ քո սիրտը շիտակ չէ ինձ հետ. այս երեք անգամ խաբեցիր ինձ և չասացիր, թե ինչո՛ւմ է քո մեծ զորությունը»։ 16Եվ երբ ամբողջ գիշերը նրան նեղեց խոսքերով, թախանձեց և հոգին հանեց սպանելու չափ, 17նա ամեն ինչ սրտանց պատմեց նրան և ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»։ 18Երբ Դալիլան տեսավ, որ նա ամեն ինչ սրտանց պատմեց իրեն, մարդ ուղարկեց, կանչեց այլազգիների նախարարներին և ասաց. «Բոլորդ եկե՛ք, որովհետև ամեն ինչ սրտանց պատմեց ինձ»։ Այլազգիների բոլոր նախարարները եկան նրա մոտ և բերեցին արծաթը՝ իրենց ձեռքերին։ 19Դալիլան քնեցրեց նրան իր ծնկների մեջ, վարսավիր կանչեց, որը կտրեց նրա գլխի յոթ գիսակները։ Նա սկսեց թոշնել, և նրանից գնաց նրա զորությունը։ 20Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։ 21Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։
Սամփսոնի մահը
22Նրա գլխի մազերը կտրելուց հետո սկսեցին աճել։ 23Այլազգիների նախարարները հավաքվեցին, որ մեծ զոհ մատուցեն իրենց աստծուն՝ Դագովնին, և ուրախանան։ Նրանք ասացին. «Մեր աստվածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց»։ 24Ապա օրհնում էին իրենց աստվածներին՝ ասելով.
«Մեր աստվածը մեր ձեռքն է մատնել
մեր թշնամուն՝ Սամփսոնին,
նրան, ով ավերեց մեր երկիրը,
ով շատացրեց մեր վիրավորներին»։
25Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։ 26Սամփսոնն ասաց իր ձեռքից բռնած պատանուն. «Թո՛ւյլ տուր ինձ շոշափեմ սյուները, որոնց վրա հաստատված է այս տունը, և հենվեմ նրանց»։ 27Տունը լի էր տղամարդկանցով և կանանցով, այնտեղ էին այլազգիների բոլոր նախարարները, տանիքի վրա կային մոտ երեք հազար կանայք և տղամարդիկ, որոնք դիտում էին, թե ինչպե՛ս են ծաղրում Սամփսոնին։ 28Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից»։ 29Եվ Սամփսոնը բռնեց կենտրոնական երկու սյուներից, որոնց վրա հաստատված էր տունը, և հենվեց նրանց՝ մեկին աջ ձեռքով, մյուսին՝ ձախ՝ 30ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ։ 31Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունն իջան, հանեցին նրան և թաղեցին իր հոր՝ Մանովեի գերեզմանում՝ Սարաայի և Եսթավուղի միջև։ Նա Իսրայելի դատավոր եղավ քսան տարի։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: