ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14
14
Սամփսոնը և թամնաթացի աղջիկը
1Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։ 2Նա գնաց պատմեց իր հորն ու մորը և ասաց. «Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսա. արդ, նրան ինձ համար կի՛ն առեք»։ 3Նրա հայրն ու մայրն ասացին նրան. «Մի՞թե կին չկա քո ազգակիցների աղջիկների և իմ ամբողջ ժողովրդի մեջ, որ գնաս կին առնես անթլփատ այլազգիներից»։ Սամփսոնն ասաց իր հորը. «Նրան բե՛ր ինձ համար, որովհետև նա հաճելի է իմ աչքին»։ 4Նրա հայրն ու մայրը չգիտեին, որ դա Տիրոջից է, որպեսզի նա վրեժ լուծի այլազգիներից։ Այն ժամանակ այլազգիներն իշխում էին Իսրայելի վրա։
5Սամփսոնն իր հոր և մոր հետ իջավ Թամնաթա. Սամփսոնը ճանապարհը շեղեց Թամնաթայի այգեստանի մեջ և ահա առյուծի մի կորյուն մռնչաց նրա վրա։ 6Տիրոջ հոգին աջակցեց նրան, և նա պատռեց առյուծին, ինչպես մի ուլի, թեպետ նրա ձեռքին զենք չկար։ Նա իր արածը չպատմեց իր հորն ու մորը։ 7Նրանք եկան, խոսեցին կնոջ հետ, և կինը հաճելի թվաց Սամփսոնին։
8Մի քանի օր հետո, երբ հետ դարձավ այդ աղջկան կնության առնելու, ճանապարհը շեղեց՝ առյուծի դիակը տեսնելու համար և տեսավ, որ առյուծի բերանի մեջ մեղուների մի պարս և մեղր կար։ 9Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։
10Նրա հայրն իջավ այն կնոջ մոտ, և Սամփսոնն այնտեղ յոթ օր հարսանիք արեց, որովհետև երիտասարդներն այդպես էին անում։ 11Նրանք, երբ տեսան Սամփսոնին, նրան երեսուն ուղեկից կարգեցին, որոնք նրա մոտ մնացին։
12Սամփսոնը նրանց ասաց. «Հիմա ես ձեզ մի հանելուկ կասեմ. եթե խնջույքի այս յոթ օրվա ընթացքում այն լուծեք և գտնեք, ես ձեզ կտամ երեսուն սավան և երեսուն պատմուճան։ 13Իսկ եթե չկարողանաք լուծել, դուք կտաք ինձ երեսուն սավան և երեսուն պատմուճան»։ Նրան ասացին. «Առաջարկի՛ր մեզ քո հանելուկը, և լսենք այն»։ 14Եվ նրանց ասաց.
«Ուտողից կերակուր դուրս եկավ,
հզորից՝ քաղցրություն»։
Երեք օր չկարողացան նրա հանելուկը լուծել։ 15Չորրորդ օրը Սամփսոնի կնոջն ասացին. «Խաբի՛ր քո մարդուն, որ հանելուկը քեզ բացատրի, թե չէ քեզ և քո հոր տունը կայրենք։ Մեզ կողոպտելո՞ւ համար կանչեցիր այստեղ»։ 16Սամփսոնի կինը լաց եղավ ամուսնու մոտ և ասաց նրան. «Դու ատում ես ինձ և չես սիրում, որովհետև այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես հայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հորն ու մորը չեմ հայտնել, հիմա քե՞զ պիտի հայտնեմ»։ 17Եվ խնջույքի յոթ օրերին կինը լաց եղավ նրա մոտ։ Յոթերորդ օրը Սամփսոնը հայտնեց նրան, որովհետև նա թախանձում էր։ Կինն էլ հայտնեց իր ժողովրդի որդիներին։ 18Յոթերորդ օրը՝ արևամուտից առաջ, քաղաքի մարդիկ ասացին Սամփսոնին. «Ի՞նչն է մեղրից քաղցր և ի՞նչն է առյուծից հզոր»։ Սամփսոնը նրանց ասաց.
«Եթե դուք իմ երինջով չհերկեիք,
իմ հանելուկի պատասխանը չէիք գտնի»։
19Տիրոջ հոգին աջակցեց Սամփսոնին. նա իջավ Ասկաղոն, այնտեղ երեսուն մարդ սպանեց և նրանց տոնական հանդերձներն առավ և տվեց հանելուկը լուծողներին։ Սամփսոնը սաստիկ բարկացավ և գնաց իր հոր տուն, 20իսկ Սամփսոնի կինն ամուսնացավ նրա ուղեկիցներից մեկի հետ, որ նրա ընկերն էր։
Արդեն Ընտրված.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 14: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: