ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 1
1
Աստծու խոսքը իր Որդու միջոցով
1Աստված բազում ձևերով և բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ 2Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ 3Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Որդին հրեշտակներից մեծ է
4Նա այնքան գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի տարբեր անուն ժառանգեց։ 5Արդարև, հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Դու ես իմ որդին,
ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։
Եվ դարձյալ.
«Ես նրան հայր կլինեմ,
իսկ նա ինձ որդի կլինի» (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13)։
6Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է.
«Թող երկրպագեն նրան
Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։
7Իսկ հրեշտակների մասին էլ ասում է.
«Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց
և իր ծառաներին՝ հրեղեն բոցեր» (Սաղ. 103(104).4)։
8Իսկ Որդու մասին ասում է.
«Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է.
քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։
9 Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը.
դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը
քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 44(45).6-7)։
10Նաև՝
«Դու, Տե՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր,
և քո ձեռքի գործն է երկինքը։
11 Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։
Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր.
12 Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես,
և նրանք պիտի ոլորվեն։
Բայց դու միշտ նույնն ես,
և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։
13Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց.
«Նստի՛ր իմ աջ կողմում,
մինչև որ քո թշնամիներին
քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։
14Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
Արդեն Ընտրված.
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 1: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: