ԵԼՔ 35
35
Շաբաթը՝ հանգստյան օր
(Ելք 31.12-18)
1Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տերն ասաց, որ պետք է անել. 2“Վեց օր պիտի աշխատեք, իսկ յոթերորդ օրը պիտի հանգստանաք. շաբաթ օրը սուրբ է՝ Տիրոջը նվիրված հանգստյան օր։ Ով այդ օրն աշխատի, կմեռնի։ 3Շաբաթ օրը ձեր բոլորի տներում կրակ չպիտի վառվի, որովհետև ես եմ Տերը”»։
Խորանի ընծաներ
(Ելք 25.1-9)
4Մովսեսը, դիմելով Իսրայելի որդիների ողջ ժողովրդին, ասաց. «Այս է այն պատգամը, որ պատվիրեց Տերը՝ ասելով. 5“Դուք Տիրոջը ընծա՛ տվեք. յուրաքանչյուրն ըստ իր ցանկության թող բերի՝ ոսկի, արծաթ, պղինձ, 6կապուտակ, ծիրանի և կրկնակի կարմիր մանվածք, նրբահյուս բեհեզ, այծի մազ, 7կարմիր ներկված խոյի մորթի, կապույտ ներկված մորթիներ, չփտող փայտեր, 8լուսավորության համար ձիթայուղ, օծության յուղի համար անուշահոտ նյութեր, բաղադրյալ խունկ, 9սարդիոն քարեր, զմրուխտ քարեր, եփուդի և պատմուճանի համար քարեր”»։
Տիրոջ խորանի առարկաները
(Ելք 39.31-43)
10«Ձեր բոլոր հմուտ մասնագետները թող գան ու պատրաստեն այն ամենը, ինչ պատվիրեց Տերը. 11խորանը և նրա ծածկը, նրա ծոպավոր վարագույրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա սյուներն ու խարիսխները, 12Ուխտի տապանակը, նրա լծակները, Քավությունը, վարագույրը, բակի առագաստն ու նրա սյուները, զմրուխտ քարերը, խնկերը, օծության յուղը, 13սեղանն ու նրա ամբողջ սպասքը, սեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, Առաջավորության հացը, 14լույսի աշտանակն ու նրա բոլոր մասերը, նրա կանթեղներն ու լուսավորության ձիթայուղը, 15խնկարկության սեղանն ու նրա լծակները, օծության յուղը, բաղադրյալ խունկը, խորանի դռան վարագույրը, 16ողջակեզների զոհասեղանն ու նրա պղնձե կասկարան, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը, 17բակի առագաստը, նրա սյուներն ու խարիսխները, 18բակի դռան վարագույրը, խորանի ցցերն ու բակի ցցերը, դրանց պարանները, 19այն զգեստները, որոնցով սրբազան պաշտամունք պիտի կատարեն սրբարանում, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու Ահարոնի որդիների քահանայության զգեստները»։
Ընծաների նվիրաբերում
20Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը ելավ Մովսեսի մոտից, 21և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։ 22Տղամարդիկ, ամեն մեկը ինչ որ ցանկացավ, իրենց կանանցից բերեցին թանկագին քարեր, գինդեր, մատանիներ, ծամակալներ, մանյակներ ու ամեն տեսակ ոսկե անոթներ։ Բոլոր տղամարդիկ ոսկե նվերներ էին բերում Տիրոջը։ 23Ամեն մեկը ինչ որ գտնում էր՝ կապուտակ, ծիրանի և կարմիր մանվածք, բեհեզ, այծի մազ, խոյի կարմիր ներկված մորթիներ, կապույտ ներկված մորթիներ, բերում էր։ 24Նվիրաբերողներն արծաթե ու պղնձե նվերներ էին բերում Տիրոջը։ Ում մոտ կահույքի համար պիտանի չփտող փայտ կար, բերում էր։ 25Բոլոր շնորհալի կանայք իրենց ձեռքով կապույտ, ծիրանի ու կարմիր գույնի թելեր ու բեհեզ էին հյուսում և նվեր բերում։ 26Բոլոր կանայք հոժարակամ այծերի մազ էին մանում հմտությամբ։ 27Իշխանները բերում էին զմրուխտե քարեր, եփուդի ու լանջապանակի համար անհրաժեշտ քարեր, 28բաղադրյալ խունկ, լուսավորության համար ձիթայուղ ու օծության յուղ։ 29Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։
Տիրոջ խորանի գործավորները
(Ելք 31.1-11)
30Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Աստված անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն՝ Բեսելիելին։ 31Աստված նրան լցրել է ամեն ինչի համար անհրաժեշտ աստվածային իմաստության ոգով, հանճարով և գիտությամբ, 32որպեսզի նա ամեն գործ կատարի հմտությամբ. մշակի ոսկին, արծաթն ու պղինձը, 33մշակի քարերը, մշակի փայտը և ամեն մի գործ կատարի վարպետորեն ու խելամիտ կերպով, որովհետև Տերը նրան իմաստություն է պարգևել, 34ինչպես նաև Դանի ցեղից Աքիսամի որդի Եղիաբին։ 35Եվ նրանց իմաստուն մտքով ու խելամտությամբ լցրեց, որպեսզի կատարեն սրբարանի բոլոր գործերը. հյուսեն ու ասեղնագործեն կապույտ, ծիրանի ու կարմիր ներկված թելերով կտորներ ու բեհեզ, նկարեն ու քանդակեն»։
Արդեն Ընտրված.
ԵԼՔ 35: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: