ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5
5
Ապրել որպես լույսի որդիներ
1Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ, 2և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
3Իսկ պոռնկության և ամեն տեսակ պղծության կամ ագահության մասին նույնիսկ չպետք է խոսվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին։ 4Վայել չեն նաև գռեհիկ կամ հիմար խոսակցությունները կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ 5Մեկ բան հաստա՛տ իմացեք, որ որևէ պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, այսինքն՝ կռապաշտ, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։ 6Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։ 7Այսուհետև նրանց հետ հաղորդակից մի՛ եղեք, 8որովհետև թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ. 9որովհետև լույսի պտուղն ամեն բարության, արդարության ու ճշմարտության մեջ է։ 10Փորձե՛ք հասկանալ, թե ի՛նչն է հաճելի Տիրոջը, 11և մասնակից մի՛ եղեք խավարի անպտուղ գործերին, այլ հատկապես բացահայտորեն դատապարտե՛ք դրանք, 12որովհետև այն, ինչ նրանք ծածուկ անում են, այդ մասին խոսելն արդեն ամոթ է։ 13Իսկ այն ամենը, ինչ դատապարտվում է, հայտնի է դառնում լույսով, որովհետև ամեն ինչ, որ հայտնի է, լույս է։ 14Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
15Ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպի վրա. մի՛ ապրեք անմիտների պես, այլ իմաստունների։ 16Օգտագործե՛ք ժամանակը, որովհետև օրերը չար են։ 17Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։ 18Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝ 19միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։ 20Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հորը և Աստծուն։
Հորդոր տղամարդկանց և կանանց
21Հնազանդվե՛ք միմյանց Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած երկյուղով։ 22Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես կհնազանդվեին Տիրոջը, 23որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։ 24Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, այնպես էլ կանայք ամեն ինչում թող հնազանդվեն իրենց ամուսիններին։ 25Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, 26որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, 27որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ 28Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, 29որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին, 30որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։ 31«Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Ծնն. 2.24)։ 32Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։
33Նույնը վերաբերում է ձեզնից ամեն մեկին, որ յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինը ակնածի իր մարդուց։
Արդեն Ընտրված.
ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: