Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։
Կարդալ ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 4:22-24
6 օր
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։
7 دن
Մարդը հավատքով է արդարանում, և հավատքն է, որ մեր սիրտն ուղիղ է դարձնում Տեր Աստծու առջև։ Հավատքը քո կյանքում ճանապարհ կբացի Աստծու գերբնական միջամտության համար: Աստված կգա ու կզորացնի քեզ՝ կամրացնի, կմխիթարի, կքաջալերի,կլցնի քեզ Իր Սուրբ Հոգով և Հոգու ներկայության բերած արդարությունով, խաղաղությունով և ուրախությունով։ Սակայն Աստծու գրեթե բոլոր խոստումներն ունեն պայմաններ, որոնց բավարարման դեպքում մենք կարող ենք վստահ լինել, որ մեր կյանքում իրականանալու են այդ զորավոր խոստումները։
7 Օրեր
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։
30 Օրեր
Առանց հավատքի չկա փրկություն։ Իսկ փրկարար հավատքը միայն և միմիայն կարող է հիմնված լինել Տիրոջ փոխանցած ուսուցումների վրա, որոնք մեզ հասանելի են դառնում հե՛նց Աստվածաշնչի շնորհիվ։ Աստվածաշունչը բացարձակ ճշմարտության միակ Աղբյուրն է: Եթե որևէ մեկը իրեն հավատացյալ է համարում, ապա պետք է փափագ ունենա նմանվելու Տեր Հիսուսին։ Աստվածաշնչին հավատացող մարդը թույլ է տալիս Աստծու Խոսքը փոխակերպի իր միտքն ու վարքագծը, արժեհամակարգը: Աստվածաշունչն ընդունող մարդը դառնում է Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագող աշակերտ։ Եթե մենք մեր որոշումները կայացնենք Աստծու կամքին համապատասխան, ապա մեզ սպասում են Տիրոջ օրհնություններն ու պարգևները։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր