Բ ՕՐԵՆՔ 26
26
Առաջին բերքը
1«Երբ մտնես այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն, երբ ժառանգես այն ու բնակվես այնտեղ, 2կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։ 3Կգնաս քահանայի մոտ, որ հերթապահում է այն օրը, և նրան կասես. “Այսօր գոհություն եմ հայտնում Տիրոջը՝ իմ Աստծուն, քանի որ մտա այն երկիրը, որ Տերը երդվեց մեր հայրերին՝ մեզ տալ”։ 4Քահանան քո ձեռքից թող վերցնի զամբյուղը և այն դնի Տիրոջ՝ քո Աստծու զոհասեղանի առջև։ 5Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։ 6Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։ 7Մենք աղաղակ բարձրացրինք դեպի Տերը՝ մեր հայրերի Աստվածը, նա լսեց մեր ձայնը, տեսավ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղությունը, 8և Տերն ինքը հանեց մեզ Եգիպտոսից մեծ զորությամբ, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով, 9մեզ բերեց այս վայրը, մեզ տվեց այս երկիրը, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ 10Արդ, ահա բերել եմ Տիրոջ՝ ինձ տված երկրի բերքի երախայրիքը, մի երկրի, որ կաթ ու մեղր է բխեցնում”։ Եվ կթողնես դրանք Տիրոջ՝ քո Աստծու առջև ու այնտեղ երկրպագություն կանես Տիրոջ՝ քո Աստծու առջև, 11այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ Տերը՝ քո Աստվածը, տվել է քեզ ու քո ընտանիքին։
Երրորդ տարվա տասանորդը
12Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։ 13Եվ Տիրոջ՝ քո Աստծու առջև կասես. “Իմ տնից հանեցի այն, ինչ առանձնացված էր որպես սուրբ, և հանձնեցի ղևտացուն, եկվորին, որբին և այրուն՝ ըստ ինձ տված քո պատվիրանների, Տե՛ր, որոնք անտես չարեցի և չմոռացա։ 14Վշտիս օրերին դրանից չկերա ու անմաքուր ժամանակ դրան չդիպա, դրանից որևէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի Տիրոջ՝ իմ Աստծու խոսքը և արեցի այնպես, ինչպես պատվիրել էիր ինձ։ 15Արդ, նայի՛ր քո սուրբ բնակության վայրից՝ երկնքից, և օրհնի՛ր Իսրայելին՝ քո ժողովրդին, և այն երկիրը, որ տվեցիր նրանց, ինչպես երդվել ես մեր հայրերին, թե մեզ կտաս մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում”»։
Իսրայելը՝ Տիրոջ ժողովուրդ
16«Այն օրը Տերը՝ մեր Աստվածը, պատվիրեց մեզ կատարել այս բոլոր օրենքներն ու կանոնները։ Պահե՛ք դրանք ու կատարե՛ք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։ 17Այսօր Տիրոջը՝ քո Աստծուն, ընտրի՛ր՝ քեզ Աստված լինելու։ Ընթացե՛ք նրա ճանապարհներով, պահպանե՛ք նրա օրենքներն ու կանոնները, անսացե՛ք նրա ձայնին։ 18Տերը նույնպես, ինչպես որ խոստացել էր, այսօր քեզ ընտրեց՝ լինելու իր սեփական ժողովուրդը, պահելու նրա բոլոր պատվիրանները 19և բոլոր ազգերից բարձր լինելու։ Նա քեզ դարձրել է անվանի, բարգավաճ ու փառավոր, որպեսզի իր խոստման համաձայն Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդը լինես»։
Արդեն Ընտրված.
Բ ՕՐԵՆՔ 26: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: