ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18
18
Կորնթոսի եկեղեցու հիմնադրումը
1Սրանից հետո Պողոսն Աթենքից մեկնեց ու եկավ Կորնթոս։ 2Այստեղ նա գտավ Ակյուղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիլլայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կլավդիոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պետք է հեռանային, և հարեց նրանց։ 3Եվ որովհետև արհեստակից էր, նրանց մոտ մնաց և աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին։ 4Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում՝ համոզելով հրեաներին ու հեթանոսներին։ 5Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։ 6Իսկ երբ նրանք ընդդիմացան ու հայհոյեցին, Պողոսը հագուստները թափ տվեց ու ասաց. «Ձեր արյունը ձեր գլուխը. ես անպարտ եմ։ Այսուհետ հեթանոսների մոտ եմ գնում»։ 7Եվ այնտեղից ելնելով՝ մտավ մեկի տունը, որի անունը Տիտոս Հուստոս էր, աստվածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր։ 8Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։ 9Եվ Տերը գիշերով տեսիլքի մեջ Պողոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խոսի՛ր և մի՛ լռիր, 10քանի որ ես քեզ հետ եմ, և ոչ ոք քեզ վրա չպիտի հարձակվի՝ քեզ վնասելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»։ 11Եվ նա այնտեղ մնաց մեկ տարի ու վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։
Պողոսն ատյանի առաջ
12Աքայացիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի օրոք հրեաները միաբանվելով Պողոսի դեմ ելան ու նրան ատյան բերեցին՝ 13ասելով. «Սա մարդկանց դրդում է, որ Օրենքին հակառակ եղանակով պաշտեն Աստծուն»։ 14Եվ երբ Պողոսը պատրաստվում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթե որևէ անիրավություն կամ մի չարանենգ խարդախություն եղած լիներ, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15բայց եթե խնդիրներ կան խոսքի, անունների և կամ ձեր օրենքների մասին, դուք ինքնե՛րդ քննեք, քանի որ այդպիսի բաների դատավոր լինել չեմ կամենում»։ 16Եվ նրանց ատյանից դուրս արեց։ 17Իսկ բոլոր հույները, ժողովրդապետ Սոսթենեսին բռնելով, ատյանի առաջ ծեծում էին, և Գաղիոնը բնավ չէր մտահոգվում։
Պողոսի վերադարձը Անտիոք
18Իսկ Պողոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տվեց ու նավարկեց դեպի Ասորիք։ Նրա հետ էին նաև Պրիսկիլլան և Ակյուղասը։ Պողոսը Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտավոր էր դարձել։ 19Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց, իսկ ինքը, ժողովարան մտնելով, խոսքն ուղղեց հրեաներին։ 20Եվ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնա, բայց հանձն չառավ, 21այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց 22ու իջավ Կեսարիա, հետո ելավ վեր՝ Երուսաղեմ, և ողջույն տվեց եկեղեցուն, ապա իջավ Անտիոք։ 23Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։
Ապողոսի քարոզչությունը Եփեսոսում
24Ապողոս անունով մի հրեա՝ ծագումով ալեքսանդրիացի, ճարտարախոս մարդ, եկավ հասավ Եփեսոս։ Նա Սուրբ Գրքին հմուտ էր։ 25Տեղյակ էր նա Տիրոջ ճանապարհին և եռում էր հոգով, խոսում և ճշմարտությամբ ուսուցանում էր Հիսուսի մասին, բայց գիտեր միայն Հովհաննեսի մկրտությունը։ 26Նա սկսեց ժողովարանում համարձակորեն խոսել։ Նրան լսելով՝ Ակյուղասն ու Պրիսկիղան նրան իրենց մոտ առան և ճշմարտագույնս բացատրեցին Աստծու ճանապարհը։ 27Իսկ երբ կամեցավ Աքայիա գնալ, եղբայրները համաձայնվեցին և գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն։ Երբ նա տեղ հասավ, Աստծու շնորհով շատ օգտակար եղավ հավատացյալներին, 28քանի որ հրեաներին բուռն կերպով հրապարակավ հանդիմանում էր՝ Սուրբ Գրքի միջոցով ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը։
Արդեն Ընտրված.
ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: