Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3
3
Հրեաներն ու նրանց հարևանները
1Երբ այդ անօրենը տեղյակ դարձավ նրանց մտածումներին, այնչափ զայրացավ, որ հրաման տվեց ոչ միայն Ալեքսանդրիայի#Գրբ. Երուսաղեմի։, այլև ողջ Եգիպտոսում բնակվող եբրայեցիներին բերել, մի տեղ հավաքել ու տանջալի մահով վերացնել երկրի երեսից։ 2Երբ տանջանքի այս անօրեն հրամանը հրապարակվեց, նրանց թվաց՝ իրենց համար ավելի ծանր է օրենքները փոխելու տառապանքը, քան դառը մահը։ 3Եբրայեցիները հավատարմությամբ պահում էին արքունի օրենքը։ 4Բայց քանի որ Տիրոջը՝ իրենց Աստծուն, հավատարիմ էին մնում և տրված օրենքները հաստատուն պահում, հեռու էին մնում ապստամբների անօրենություններից, որի պատճառով շատերի աչքից ընկնում էին։ 5Սակայն քանի որ հավատարիմ էին մնում Օրենքի սպասավորությանը, դրա համար էլ բոլոր մարդկանց առաջ փառավորվում էին։ 6Սակայն այլազգիները հաշվի չէին առնում հրեա ազգի բարի հատկանիշները, 7այլ նրանց պաշտամունքի և կերակուրների տարբերությունը համարում էին ապստամբություն իրենց դեմ և ասում. «Այս ազգն առհասարակ թագավորին ու արքունի զորքին թշնամի է»։ Եվ այսպիսի զրպարտիչ խոսքերով նրանց մեղադրում էին արքունիքի վնաս ու մեծ պատուհաս լինելու մեջ։
8Ինչ վերաբերում է քաղաքում ապրող հեթանոսներին, ապա սրանք, տեսնելով մարդկանց հանկարծակի խռովությունն ու այսպիսի հալածանքների հանկարծակի վրա հասնելը, ո՛չ կարողանում էին օգնել նրանց, ո՛չ էլ արքունի հրամանին դեմ կանգնել։ Միայն կարեկցում էին, մխիթարում, քաջալերում ու խնդրում, որ բարկության պահը շուտափույթ անցկացնեն և ասում էին. 9«Տերը՝ իրենց Աստվածը, չի թողնի, որ այսպիսի մի ազգ իզուր ոչնչացվի»։ 10Որոշ բարեկամներ, մերձավորներ ու գործընկեր վաճառականներ գաղտնի որոշում առան օգնել նրանց, որքան կարող են։ 11Սակայն այդ անօրենն այնքան էր հպարտացել իր առժամյա հաջողությամբ, որ բոլորովին անտեսել էր մեծն Աստծու զորությունը։ Կարծելով, թե իր իշխանությունը մշտնջենական է, նա այսպիսի հրովարտակ տարածեց ամբողջ երկրում.
Պտղոմեոսի հրովարտակն անհնազանդ հրեաներին ձերբակալելու մասին
12«Պտղոմեոս արքան ողջունում է Եգիպտոսի կողմերի ու բոլոր վայրերի սպարապետներին, զորավարներին ու զինվորներին։ 13Ո՛ղջ եղեք։ Ես ինքս էլ ողջ եմ մեր բոլոր գործերով, զորքով ու տերության օրենքներով։ 14Դուք ինքներդ լսած կլինեք մեր հեծելազորի անցած ճանապարհի մասին, թե ինչպես աստվածների օգնությամբ իմ զինվորներով ճանապարհ ընկա։ 15Ո՛չ զորքի ուժով անցա, ո՛չ տեգ ու նիզակով, ո՛չ ամրապինդ աղեղներով, այլ հեզությամբ ու խոնարհությամբ, մարդասիրական նպատակներով, որպեսզի դայակի նման խնամեմ Ստորին Ասորիքի ու Փյունիկեի բոլոր կողմերը։ Բոլորի հետ բարությամբ վերաբերվեցի։ 16Մեծարելով ու պարգևներ բաշխելով բոլոր քաղաքների տաճարներին՝ եկանք մտանք Երուսաղեմ և ցանկացանք մտնել տաճար՝ սրբավայրն այդ չարագործների, որ երբեք չեն կամենում հրաժարվել իրենց չար խորամանկություններից։ 17Նրանք խոսքերով առերես ուրախացան, որ եկել ենք իրենց մոտ, բայց գործով խաբեցին մեզ, որպեսզի խանգարեն մեր այնտեղ մտնելը։ Նրանք մեզ ո՛չ տաճարին մոտիկ թողեցին, ո՛չ էլ ընդունեցին իրենց տաճարին մատուցած մեր մեծարժեք ընծաներն ու զոհաբերությունները։ 18Ապավինելով իրենց ամբարտավան հպարտությանը՝ մի բանի, որ հնուց ի վեր ունեին, արգելեցին մեզ ներս մտնել և հրաժարվեցին մեր այն մարդասիրական բարությունից, որ ունենք բոլոր մարդկանց նկատմամբ։ 19Նրանք մեր հանդեպ ունեցած իրենց անմիտ թշնամությունը կամեցան բացահայտ կերպով ցույց տալ և բոլոր ազգերի մեջ միայն նրանք ցանկացան վարազի պես գլուխները տնկել, հպարտանալ, ամբարտավանել ու բարձրապարանոց երևալ իրենց թագավորների և երախտավորների առաջ։ 20Մենք հանդուրժեցինք նրանց անմտությունը և մեծ հաղթանակով վերադարձանք Եգիպտոս։ Այսպիսով, մարդասիրական հեզությամբ ու խնամք տածելով, ինչպես պարտ ու պատշաճ է մեր օրենքներին, շահեցինք բոլոր ցեղերին ու ազգերին։ 21Առանց ոխ պահելու բազում անգամ նրանց ցուցաբերած հանդգնության ու լրբության համար, հրամայեցինք նրանց ազգակիցներին համարել ալեքսանդրացիներին արժանի համաքաղաքացիներ։ 22Բայց նրանք ստոր, հետին մտածումներով ու բնածին խորամանկությամբ այդ բարեգործությունից էլ հրաժարվեցին, և քանի որ նրանց միտքը միշտ չարագործությանն է հակված, 23նրանք ոչ միայն մերժեցին ընկերությունը, մեծարանքն ու պատիվը, այլև խոսքով կամ լռելյայն գարշում, անարգում ու պիղծ են համարում իրենց միջից այն սակավաթիվ մարդկանց, որ համակրում են մեզ։ Մերժում, անարգում, արագորեն թշվառ կյանքի են հասցնում նրանց և հապշտապ ուզում են նրանց գործերը ձախողման հասցնել։ 24Այս ամենի պատճառով մենք համոզվեցինք, որ նրանք թշնամությամբ են տրամադրված մեր հանդեպ։ Ուստի ենթադրելով, որ այդպիսի խորամանկ մտադրություն ունենալով՝ նրանք գուցե հանկարծ խռովություն բարձրացնեն մեր դեմ, ըստ իրենց անօրեն սովորության՝ թիկունքներն ամրացնեն և ներքուստ մեզ մատնելով՝ մեր արտաքին թշնամիներին միանան, 25հրամայում ենք, որ ձեզ ուղղված մեր այս հրովարտակն ստանալուց անմիջապես հետո այդ մոլի չարագործներին իրենց կանանց ու երեխաների հետ նախատինքների ու տանջանքների ենթարկելով, ոտք ու ձեռքը և պարանոցները կապած, չորս կողմ կարգված պահապաններով, խիստ պատիժների ենթարկելով՝ մեզ մոտ բերել, 26որպեսզի նրանք՝ իբրև խորամանկ մարդիկ, իրենց անօրեն չարագործությունների համար իրենց կատարած գործերին արժանի պատիժ ու պատուհաս կրեն, և մենք կարողանանք հեշտ ու խաղաղ մեր գործերը վարել։ 27Իսկ եթե գտնվեն մարդիկ, որ կթաքցնեն նրանցից որևէ մեկին՝ լինի ալեհեր ծերունի թե ծծկեր երեխա, տղամարդ, կին կամ մանուկ, ապա նրան ու նրա տոհմը չարաչար տանջանքներով մահապատժի կենթարկեք։ 28Իսկ եթե գտնվեն մարդիկ, որոնք ի հայտ կբերեն այդ թաքնված մարդկանց, ապա հայտնողը թող սեփականացնի թաքնվածի ինչքն ու ունեցվածքը, արքունի գանձարանից թող պարգև ստանա և ազատության պսակով պսակված՝ գա ու մեծարվի հրապարակում։ 29Բոլոր այն վայրերը, որտեղ փախստականներ կամ թաքնվածներ գտնվեն, թող ավերվեն, հրդեհվեն ու վերածվեն անապատի և ամեն ազգի մարդկանց համար մշտապես համարվեն ոչ պիտանի»։
30Արքունի հրովարտակն ահա այսպես էր գրված։
Արդեն Ընտրված.
Գ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: