Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13
13
Հորդոր ինքնաճանաչման և կատարելութան
1Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» (Բ Օր. 17.6, 19.15)։ 2Առաջ ասել եմ, երբ երկրորդ անգամ ներկա էի ձեր մեջ, և այժմ հեռվից դարձյալ կանխավ ասում եմ նրանց, ովքեր նախապես մեղանչեցին, և բոլոր մյուսներին. երբ դարձյալ գամ, չեմ խնայելու։ 3Եթե ապացույց եք փնտրում, թե ինձնով Քրիստոսն է խոսում ձեզ հետ, ապա կտեսնեք, որ նա զորությամբ է գործում է ձեր մեջ և ոչ թե տկարությամբ։ 4Թեև նա խաչվեց մեր տկարության պատճառով, բայց կենդանի է Աստծու զորությամբ։ Մենք էլ, թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծու զորությամբ։
5Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։ 6Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։
7Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որ դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք ձախողված թվանք։ 8Որովհետև ճշմարտության դեմ ոչ մի հակառակ բան չենք կարող անել, այլ պաշտպան ենք ճշմարտությանը։ 9Ուրախ ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Հենց դրա համար էլ աղոթում ենք, որ դուք հաստատուն լինեք։ 10Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։ 11Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։ 12Ողջունե՛ք միմյանց սուրբ համբույրով։ Բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ 13Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեզ հետ լինեն։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 13: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն