Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 5
5
Պատասխանատվություն հավատացյալների հանդեպ
1Խստությամբ մի՛ հանդիմանիր ծերերին, այլ հորդորի՛ր որպես հորը, երիտասարդներին՝ որպես եղբայրների, 2պառավներին՝ որպես մայրերի, դեռատիներին՝ որպես քույրերի, կատարյալ մաքրությամբ։ 3Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։ 4Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նրանք նախ թող սովորեն բարի վերաբերմունք ունենալ սեփական տան հանդեպ և փոխհատուցում տալ իրենց ծնողներին, որովհետև ա՛յդ է բարին ու ընդունելին Աստծու առաջ։ 5Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։ 6Մինչդեռ մեղկասեր այրին ողջ լինելով մեռած է։ 7Այս ամենը պատվիրի՛ր, որ անարատ լինեն։ 8Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։
9Այրիների թվում թող համարվի այն այրին, որ պակաս չէ վաթսուն տարեկանից, եղել է մեկ տղամարդու կին 10և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։ 11Բայց երիտասարդ այրի կանանց մերժի՛ր, որովհետև երբ ցանկասիրությամբ են լցվում, Քրիստոսի դեմ են դառնում և ուզում են ամուսնանալ։ 12Այդպիսով դառնում են մեղավորներ, որովհետև դրժում են իրենց առաջին խոստումը։ 13Միաժամանակ ծուլության են վարժվում՝ շրջելով տնից տուն, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են, խոսում են բաներ, որոնց մասին պետք չէ խոսել։ 14Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, զավակներ ծնեն, տնարար լինեն և հակառակորդին չարախոսելու որևէ առիթ չտան, 15քանի որ նրանցից ոմանք արդեն իսկ շեղվել են՝ սատանային հետևելով։ 16Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց մասին, որ եկեղեցին չծանրաբեռնվի և կարողանա հոգ տանել իսկական այրիների մասին։
Երեցների մասին
17Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։ 18Որովհետև Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։ 19Երեցի մասին ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։ 20Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։ 21Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների վկայությամբ պարտավորեցնում եմ, որ այս ամենը պահես առանց կանխակալ կարծիքի և աչառություն անելու։ 22Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։
23Այսուհետև միայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի՛ խառնիր ստամոքսիդ և հաճախադեպ հիվանդություններիդ պատճառով։
24Մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են դառնում որևէ դատաստանից առաջ, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։ 25Նույնպես և հայտնի են դառնում բարի գործերը, և այն գործերը, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։
Արդեն Ընտրված.
Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: