Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 3
3
Եկեղեցական առաջնորդի արժանիքները
1Հավաստի է այս խոսքը, թե ով եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում։ 2Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ, 3ո՛չ նախատող, ո՛չ կոպիտ, այլ հանդարտ, ո՛չ կռվազան, ո՛չ փողասեր, այլ այնպիսին, 4որ իր սեփական տան համար լավ վերակացու լինի, զավակներ ունենա, որոնք ամենայն պարկեշտությամբ հնազանդ լինեն իրեն 5(այլապես, եթե մեկն իր տանը վերակացու լինել չկարողանա, ինչպե՞ս կարող է Աստծու եկեղեցուն խնամակալ լինել), 6ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ 7Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։
Սարկավագի արժանիքները
8Նույնպես և սարկավագները պետք է պարկեշտ լինեն, ոչ թե երկդիմի խոսող, գինեսեր, շահամոլ, 9այլ պետք է մաքուր խղճով պահեն հավատի խորհուրդը։ 10Նրանք էլ պետք է նախ փորձվեն և ապա, եթե անթերի լինեն, անցնեն ծառայության։ 11Նրանց կանայք ևս պետք է պարկեշտ լինեն, ոչ չարախոս, հեզ, հավատարիմ ամեն ինչում։ 12Սարկավագները պետք է լինեն մե՛կ կնոջ ամուսին, լավ վերակացու թե՛ իրենց որդիների և թե՛ իրենց տների համար, 13որովհետև այն սարկավագները, որոնք լավ են ծառայում, իրենց համար ձեռք են բերում են պատվավոր աստիճան և մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։
Եկեղեցին և աստվածապաշտության մեծ խորհուրդը
14Քեզ գրում եմ այս ամենը, որովհետև հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ։ 15Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։ 16Եվ ակնհայտորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը.
Նա հայտնվեց մարմնով,
արդարացավ Հոգով,
երևաց հրեշտակներին,
քարոզվեց հեթանոսների մեջ,
նրան հավատացին աշխարհում,
փառքով բարձրացվեց երկինք։
Արդեն Ընտրված.
Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 3: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: