Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5
5
Հուդա Մակաբեն պատերազմում է հարևան ցեղերի դեմ
1Երբ շրջակայքի հեթանոսները լսեցին, որ զոհասեղանը նորից են շինել ու սրբարանը վերականգնել առաջվա պես, խիստ զայրացան։ 2Որոշեցին բնաջնջել իրենց մեջ բնակվող Հակոբի ցեղը և սկսեցին սպանել ու կոտորել նրանց։ 3Հուդան միշտ պատերազմ էր մղում Եսավի որդիների դեմ՝ Իդումեայում՝ Ակրաբատինում, որովհետև սրանք եկել էին ու շուրջանակի պաշարել Իսրայելը։ Նա ծանր հարվածներ հասցրեց նրանց, ընկճեց նրանց և ավար առավ նրանց ունեցվածքը։ 4Նա հիշեց Բեանի ցեղի չարագործությունները. նրանք որոգայթ էին ստեղծում ժողովրդի համար՝ դարանակալելով նրանց ճանապարհներին։ 5Հուդայից փախչելով՝ նրանք ամրացան իրենց բերդերում, բայց նա եկավ, շրջապատեց նրանց ու հրդեհեց նրանց բերդերը՝ բոլոր բնակիչներով հանդերձ։ 6Այնուհետև հարձակվեց ամովնացիների վրա, բայց այնտեղ նա պատահեց մի մեծ և հզոր զորքի, որի զորագլուխը Տիմոթեոսն էր։ 7Նա բազմիցս սաստկորեն հարձակվեց նրանց վրա, 8հարվածեց, վանեց նրանց, գրավեց Ազեր քաղաքն ու նրա գյուղերը և վերադարձավ Հուդայի երկիր։
9Գաղաադում բնակվող բոլոր հեթանոսները հավաքվեցին իրենց կողմերում բնակվող հրեաների դեմ, որպեսզի բնաջնջեն նրանց, բայց հրեաները ապաստանեցին Դովթայիմ ամրոցում։ 10Նրանք բանագնացներ ուղարկեցին Հուդայի ու նրա եղբայրների մոտ և ասացին. «Ահա մեզ վրա են հարձակվել բոլոր հեթանոսները։ Նրանք շրջապատել են մեզ և ուզում են մեզ բնաջնջել այստեղից։ 11Նրանք պատրաստվում են գրավել այն բերդերը, որտեղ մենք պատսպարվել ենք։ Նրանց զորագլուխը Տիմոթեոսն է։ 12Արդ, եթե քո ձեռքին հնար կա, շտապի՛ր փրկել մեզ նրանց ձեռքից, որովհետև մեզանից շատերն են սպանվել, 13Տովբիայում գտնվող մեր բոլոր եղբայրները կոտորվել են, իսկ նրանց կանայք ու որդիները՝ գերեվարվել։ Իրենց ունեցած-չունեցածով առհասարակ կորստյան է մատնվել այնքան մարդ, ինչքան լինում է մի հազարապետի իշխանության տակ»։
14Մինչ նամակներն էին ընթերցվում, Գալիլեայից օձիքները պատառոտված, ճակատները վիրավոր այլ գուժկաններ հասան։ Սրանք գուժելով 15հայտնեցին. «Թշնամիները մեզ վրա են հարձակվել Պտղոմայիսից, Ծուրից ու Ծայդանից [Ο΄ Տյուրոս և Սիդովն] և ողջ այլազգիների Գալիլեան, որպեսզի այնտեղ բնաջնջեն մեզ»։ 16Երբ դա լսեցին Հուդան ու ժողովուրդը, անմիջապես խորհրդի հավաքվեցին, որպեսզի որոշեն, թե ի՛նչ ձեռնարկեն՝ փրկելու իրենց եղբայրներին, որոնք նեղության մեջ էին և տառապում էին պատերազմողների ձեռքին։ 17Հուդան սկսեց խոսել իր եղբայր Շմավոնի հետ ու ասաց. «Ընտրի՛ր կտրիճ տղամարդկանց ու գնա՛ Գալիլեայի կողմերում նեղության մեջ գտնվող մեր եղբայրներին փրկելու, իսկ ես ու իմ եղբայր Հովնաթանը կգնանք Գաղաադի կողմերը»։
18Նա այնտեղ թողեց Զաքարիայի որդի Հովսեփին ու զորագլուխ Ազարիային՝ ընտիր զորքերով հանդերձ, որպեսզի պահպանեն Հուդայի երկիրը։ 19Պատվիրեց նրանց ու ասաց. «Առաջնորդե՛ք այս ժողովրդին, բայց մինչև այնտեղից մեր վերադառնալը ոչ մի ճակատամարտ չտաք հեթանոսների դեմ»։ 20Զորք հավաքեցին ու այն բաժանեցին երկուսի միջև։ Երեք հազարը Շմավոնի հետ գնաց Գալիլեայի կողմերը, իսկ ութ հազարը՝ Գաղաադի երկիրը։
Շմավոնի և Հուդայի հաղթանակները
21Շմավոնը գնաց գալիլեացիների երկիրը և պատերազմեց հեթանոսների դեմ։ Հեթանոսները կոտորվեցին նրա առջև։ 22Նա նրանց հալածեց մինչև Պտղոմայիսի դարպասները։ Այդ օրը հեթանոսներից երեք հազար սպառազեն զինվոր կոտորվեց։ Նա ավար առավ նրանց ունեցվածքը։ 23Ապա Գալիլեայի ու Արբաթի կողմերից վերցրեց հրեաներին՝ իրենց կանանցով, որդիներով, կահ-կարասիով ու գանձերով հանդերձ և մեծ ցնծությամբ ու ուրախությամբ նրանց բոլորին բերեց Հուդայի երկիր։
24Հուդա Մակաբեն ու նրա եղբայր Հովնաթանն անցան Հորդանան գետի մյուս ափը և երեք օրվա ճանապարհ կտրեցին անապատով։ 25Նաբատացիները#Արաբական առևտրական քարավաններ, որ կտրում-անցնում էին անդրհորդանանյան տարածքները։ խաղաղությամբ ընդառաջ ելան նրանց և պատմեցին Գաղաադի երկրում իրենց եղբայրների հետ կատարված դեպքերի մասին, 26թե ինչպես նրանցից շատերն արգելափակված են Բոսորա, Բոսոր, Ալեմա, Քասփով, Մակեդ և Կառնաիմ քաղաքներում (այս բոլոր քաղաքներն էլ ամուր էին ու մեծ), 27ինչպես նաև Գաղաադի մյուս քաղաքներում։ Հայտնեցին նաև, որ թշնամին պայմանավորվել է վաղը ևեթ շրջապատել բերդերը, գրավել դրանք և նրանց բոլորին սպանել ու բնաջնջել մեկ օրում։ 28Երբ Հուդան դա լսեց, անմիջապես մի զորագունդ կազմեց, ճանապարհ ընկավ անապատով և հանկարծակի հարձակվեց Բոսորայի վրա ու անսպասելի մի ժամի գրավեց ողջ քաղաքը։ Այնտեղ սրակոտոր արեց բոլոր արուներին, ավար առավ բոսորացիների ողջ ունեցվածքը և ամբողջ քաղաքը կրակի մատնեց։ 29Ապա գիշերն իր զորագնդով դիմեց դեպի Դովթայիմ ամրոցը։ 30Երբ առավոտը բացվելու վրա էր, նրանք բարձրացրին իրենց աչքերը և անթիվ-անհամար զորքեր տեսան, որոնք բերում էին սանդուղքներ, ռազմական մեքենաներ և այլ հարմարանքներ, որպեսզի ամրոցի վրա հարձակվեն ու պատերազմեն։ 31Երբ Հուդան նայեց ու տեսավ, որ մարտն սկսված է, մի կողմից քաղաքի, իսկ մյուս կողմից՝ պաշարող զորքերի աղաղակը, կռվի ձայնն ու փողի ձայնը երկինք են հասնում, 32իր զորքին դիմելով՝ ասաց. «Առո՛ւյգ եղեք և պի՛նդ կացեք. այսօր մարտնչե՛ք ձեր եղբայրների համար»։
33Նա ամբողջ զորքը բաժանեց երեք գնդի և թշնամուն շրջապատելով՝ կռվի պատրաստվեց։ Փող հնչեցրին, քաջալերեցին միմյանց, աղոթքներով Աստծուն դիմեցին ու հարձակման անցան։ 34Տիմոթեոսին ու իր զորքին իմաց տվեցին, որ Մակաբեն զորքով հարձակվել է։ Երբ նայեցին ու տեսան, խուճապի մատնվեցին ու ընկրկեցին և փախուստի դիմեցին։ Նա այդ օրը սաստիկ հարվածներ հասցրեց նրանց, հետապնդեց ու մեկը մյուսի հետևից դիաթավալ արեց։ Մոտ ութ հազար սպառազեն զինվոր սրակոտոր արեցին։
35Այնուհետև գնաց դեպի Մայափի կողմը, ճակատամարտ տվեց նրա դեմ, գրավեց այն, սպանեց այդտեղի բոլոր արուներին, ավար առավ նրանց կայքն ու ունեցվածքը և քաղաքը հրի մատնեց։ 36Այնտեղից շարժվեց, եկավ պաշարեց Քասփովը, Մակեդը, Բոսորն ու Գաղաադի մնացած քաղաքները։
37Այս դեպքերից հետո Տիմոթեոսը դարձյալ զորք հավաքեց, եկավ բանակ դրեց Ռափովնի դիմաց՝ գետի այն կողմում։ 38Հուդան հետախույզներ ուղարկեց, որպեսզի հետախուզեն նրանց բանակատեղին։ Եկան, պատմեցին ու ասացին. «Միախմբվել են մեր շրջապատում բնակվող բոլոր ցեղերն ու ազգերը։ Շատ մեծ զորք են կուտակել։ 39Իբրև օգնական՝ բազմաթիվ արաբներ են վարձել, բանակ դրել գետի այն կողմում և պատրաստվում են գալ, հարձակվել քեզ վրա»։ Երբ Հուդան դա լսեց, անմիջապես նախահարձակ եղավ։ 40Երբ Տիմոթեոսը դա տեսավ, սկսեց խոսել իշխանների հետ ու ասաց. «Երբ նա կհասնի գետի ափին, ուշադի՛ր եղեք Հուդայի ու նրա գնդի նկատմամբ։ Եթե նա հասնի ու միանգամից անցնի գետը, ապա մենք չենք կարող դեմ կանգնել նրան, որովհետև նա մեզ անպայման կհաղթի, 41իսկ եթե հասնի գետի ափին ու բանակ դնի այնտեղ, նշանակում է՝ վախենում է։ Այդ դեպքում մենք կանցնենք գետը, կկռվենք ու կհաղթենք նրան»։ 42Նա հազիվ էր խոսքը վերջացրել, որ Հուդան զորքով հասավ գետի ափը։ Այնտեղ՝ գետի ափին, պաշտոնյաներին պատվիրեց, որ ոչ ոքի թույլ չտան բանակ դնել գետի ափին, այլ բոլոր պատերազմիկներն իր հետևից գնան։ 43Ինքը միանգամից հասավ, անցավ գետը ու հարձակվեց. նախ առաջապահ գունդը տեղում ջարդեց, ամբողջ զորքը փախուստի մատնեց, իսկ բոլոր ցեղերն ու ազգերը, զենքերը նետելով, փախան-գնացին բերդի կողմը՝ Կառնաիմի մեհյանում ապաստանելու։ 44Սրանք եկան հասան, պաշարեցին քաղաքն ու հրդեհեցին բերդը՝ մեհյանով հանդերձ։ Կառնաիմը ընկճվեց և չկարողացավ դիմադրել Հուդային։
45Հուդան հրաման տվեց Գաղաադի կողմերում ապրող բոլոր հրեաներին իրենց կանանցով, երեխաներով ու ամբողջ կահ-կարասիով հանդերձ՝ մեծաթիվ մի բազմություն, տեղափոխել ու բերել հասցնել Հուդայի երկիրը։ 46Նրանք եկան հասան Եփրոն քաղաքի դարպասին։ Սա ճանապարհի վրա, ամուր մի վայրում գտնվող մեծ քաղաք էր, և իրենք աջ կամ ձախ շեղվելու ուրիշ ճանապարհ չունեին, այլ միայն քաղաքի միջով պիտի անցնեին։ 47Երբ քաղաքում գտնվող զորքերը տեսան ժողովրդի ամբոխն ու զորքի բազմությունը, դարպասները փակեցին, դռների հետևը քարեր լցրին և թույլ չտվեցին, որ նրանք անցնեն քաղաքի միջով։ 48Երբ Հուդան դա տեսավ, խաղաղության առաջարկով դիմեց նրանց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, որ անցնենք ձեր երկրով և գնանք, հասնենք մեր երկիրը։ Մենք ձեզ ոչ մի վնաս չենք պատճառի, միայն մեր ոտքերը կանցնեն ձեր հողի վրայով»։ Սակայն նրանք չհամաձայնեցին դարպասները բացել նրա առջև։
49Այն ժամանակ Հուդան հրամայեց փող հնչեցնել ու հայտարարել. «Այժմ ամեն մի գունդ, որտեղ կանգնած է, այդտեղ էլ թող բանակի»։ 50Յուրաքանչյուր գունդ, որտեղ կանգնել էր, այդտեղ էլ բանակեց։ Նրանք այդ ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը կռվեցին, մինչև քաղաքն իրենց ձեռքը հանձնվեց։ 51Այստեղ նրանք սրակոտոր արեցին նրանց բոլոր արուներին, հիմնահատակ կործանեցին, ավարի մատնեցին քաղաքը և դիակները կոխոտելով՝ անցան քաղաքի միջով։ 52Նրանք Հորդանան գետի միջով անցան տափարակ մի վայր՝ մի մեծ դաշտ, և այնտեղ բանակատեղի դրեցին Բեթսովնի դեմ հանդիման։ 53Այնտեղ նա հոգ տարավ հետ մնացած ժողովրդի մասին։ Հուդան բոլորին հուսադրում էր։ Ճանապարհի ողջ ընթացքում նա այսպես էր վարվում, մինչև նրանց բերեց հասցրեց Հուդայի երկիր։ 54Եկան, հասան, ցնծությամբ և ուրախությամբ բարձրացան Սիոն լեռը, այնտեղ ողջակեզներ ու զոհեր մատուցեցին, որովհետև նրանցից ոչ ոք չէր սպանվել, և վերադարձել էին իրենց տեղը խաղաղությամբ։
Հովսեփի և Ազարիայի պարտությունը
55Այն օրերին, երբ Հուդան ու Հովնաթանը Գաղաադի երկրում էին, իսկ իրենց եղբայր Շմավոնը՝ գալիլեացիների երկրում՝ Պտղոմայիսի դիմաց, 56Զաքարիայի որդի Հովսեփն ու Ազարիան՝ զորքերի իշխաններ, լսելով պատերազմում նրանց արած քաջագործությունների մասին, 57ասացին. «Եկեք մենք էլ գնանք, պատերազմ մղենք մեր շրջակայքում գտնվող հեթանոսների դեմ և մենք էլ փառք վաստակենք»։ 58Նրանք զորքերի համար ժամ նշանակեցին և շարժվեցին-գնացին Յամնիայի կողմերը։ 59Գորգիասն իր մոտ գտնվող զորքով այդ քաղաքից մարտի դուրս ելավ և ճակատեց նրանց դեմ։ 60Հովսեփն ու Ազարիան պարտության մատնվեցին և հալածական դարձած՝ փախան մինչև Հուդայի երկրի սահմանները։ Այդ օրը նրանց զորքից շուրջ երկու հազար մարդ ընկավ։ 61Այդ մեծ աղետը ժողովրդին պատահեց, որովհետև նրանք չլսեցին Հուդային ու նրա եղբայրներին, այլ մտածեցին, որ իրենք էլ նրա նման քաջի անուն կարող են վաստակել։ 62Սակայն նրանք այն մարդկանց սերնդից չէին, որոնց միջոցով Իսրայելին փրկություն էր տրվել։
63Հուդան ինքը և իր եղբայրները հռչակավոր դարձան ժողովրդի աչքին և բոլոր հեթանոս ազգերի մեջ, որտեղ որ լսում էին նրանց անունները։ 64Ժողովուրդը հավաքվում էր նրանց մոտ ու օրհնում նրանց։ 65Այնուհետև Հուդան իր եղբայրների հետ ելավ հարավային կողմում գտնվող Եսավի որդիների դեմ պատերազմելու։ Այնտեղ նա հարվածեց Քեբրոն քաղաքին ու նրա գյուղերին, քանդեց, կործանեց նրա բոլոր ամրությունները և նրա աշտարակները շուրջանակի հրի մատնեց։ 66Ապա նա ելավ, գնաց այլազգիների երկիրը և եկավ հասավ Մարիսայի կողմերը։ 67Այդ օրը կռվում ընկան քահանաներ, որոնք կամենում էին քաջագործություն անել, քանի որ անխոհեմաբար էին պատերազմելու ելել։ 68Հուդան շուռ եկավ Ազովտի կողմը՝ դեպի այլազգիների երկիրը, ավերեց նրանց մեհյանները, կործանեց նրանց կուռքերը, հրի մատնեց նրանց քաղաքները, ավար առավ նրանց կայքն ու ունեցվածքը և վերադարձավ Հուդայի երկիր։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 5: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: