Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 16
16
Շմավոնի որդիները փախուստի են մատնում Կենդեբոսին
1Հովհաննեսը եկավ Գազարայից ու պատմեց իր հայր Շմավոնին, թե ինչե՛ր է անում Կենդեբոսը։ 2Շմավոնը կանչեց իր երկու որդիներին՝ Հուդային ու Հովհաննեսին, և ասաց նրանց. «Ես, իմ եղբայրներն ու իմ հոր տոհմը մեր մանկությունից մինչև այսօր կռվել ենք իսրայելացիների թշնամիների դեմ և հաջողություններ ունեցել՝ բազմիցս փրկելով Իսրայելի ժողովրդին։ 3Բայց հիմա ծերացել եմ, իսկ դուք արդեն հասուն տղամարդ եք։ Արդ, փոխարինե՛ք ինձ ու իմ եղբորը և ելե՛ք, կռի՛վ մղեք հանուն մեր ազգի, և թող երկնքից եկող օգնությունը ձեզ հետ լինի»։
4Հովհաննեսն իր երկրից մոտ քսան հազար ռազմիկներ ու հեծելազոր ընտրեց և գնաց Կենդեբոսի դեմ։ Այդ օրը գիշերեցին Մովդիիմում։ 5Առավոտ կանուխ դաշտ մտան։ Այնտեղ նրանք տեսան բազմաթիվ հեծյալ ու հետևակ զորքեր, որոնք գալիս էին իրենց դեմ։ Երկու կողմերի միջև մի հեղեղատ կար։ 6Ինքն ու իր զորքը նրանց դիմաց ճակատ կազմեցին։ Երբ Հովհաննեսը տեսավ, որ իր զորքը հապաղում է անցնել հեղեղատը, առաջինը ինքն անցավ, ապա զորքը միահամուռ գնաց նրա հետևից։ 7Նա հետևակը բաժանեց երկու մասի և հեծելազորը դասավորեց այդ երկուսի միջև։ Թշնամու հեծելազորը չափազանց շատ էր։ 8Փող հնչեցրին, միմյանց քաջալերեցին ու անցան հարձակման։ Կենդեբոսը պարտության մատնվեց, և այդ օրը նրանցից բազմաթիվ մարդիկ խոցված ընկան, իսկ կենդանի մնացածները փախան մտան ամրոցը։ 9Այդ օրը վիրավորվեց նաև Հուդան, իսկ Հովհաննեսը հալածեց փախուստի դիմածներին, մինչև որ նրանց բերեց հասցրեց Կենդեբոսի կառուցած Կեդրոն ամրոցը։ 10Նրանք փախան մտան Ազովտի դաշտերում գտնվող աշտարակները. Հովհաննեսը կրակի ճարակ դարձրեց նրանց։ Հհրդեհից այրվեց մոտ երկու հազար մարդ, իսկ ինքը խաղաղությամբ վերադարձավ Հուդայի երկիր։
Պտղոմեոսի խարդավանքը և Շմավոնի սպանությունը
11Աբուբի որդի Պտղոմեոսը նշանակված էր Երիքովի դաշտի կառավարիչ։ Նա շատ արծաթ ու ոսկի ուներ, 12որովհետև քահանայապետի փեսան էր։ 13Նա մեծամտացավ, հպարտացավ ինքն իր մեջ և ուզում էր տիրել երկրին։ Նա նենգ դավեր էր նյութում Շմավոնի ու նրա որդիների դեմ, որպեսզի մեջտեղից վերացնի նրանց։ 14Շմավոնը շրջագայում էր երկրի քաղաքները, խնամում և հոգում էր նրանց կարիքները։ Նա իր որդիներ Մատաթիայի ու Հուդայի հետ եկավ իջավ Երիքով։ Դա հարյուր յոթանասունյոթ թվականի տասնմեկերորդ՝ Շաբաթ ամիսն էր։ 15Պտղոմեոսն իր կառուցած Դովկ ամրոցում նրանց ընդունեց կեղծ մեծարանքով և խնջույք սարքեց հյուրերի պատվին, մինչդեռ դարանում մարդիկ էր թաքցրել։ 16Երբ Շմավոնն ու իր որդիները կերան, խմեցին ու հարբեցին, Պտղոմեոսը և թաքնված մարդիկ վեր կացան, վերցրին իրենց զենքերն ու հարձակվեցին Շմավոնի վրա և խնջույքի սրահում սպանեցին նրան, նրա որդիներին ու նրա հետ եկած ծառաներին։ 17Նրանք մեծ անօրենություն գործեցին և բարությունը չարությամբ հատուցեցին։
18Պտղոմեոսը թագավորին գրեց, որ իրեն օգնական զորք ուղարկի, որպեսզի թագավորին հանձնի նրանց երկիրն ու քաղաքները։ 19Զորքերի մի մասն էլ ուղարկեց Գազարա, որպեսզի այնտեղից վերացնի Հովհաննեսին։ Նա գրեց նաև զորապետներին, որ գան ու իրենից ոսկի, արծաթ ու բազմաթիվ պարգևներ ստանան։ 20Ուրիշների էլ Երուսաղեմ ուղարկեց, որ շտապ հասնեն ու գրավեն այն լեռը, որի վրա էր տաճարը։ 21Բայց մի մարդ ավելի շուտ եկավ Գազարա և գույժ տվեց Հովհաննեսին. «Քո հայրն ու եղբայրները սպանվել են, և նենգ մտադրությամբ մարդիկ է ուղարկել քո հետևից, որ քեզ էլ սպանեն»։
22Երբ Հովհաննեսը լսեց այս, խիստ զարմացավ ու ցնցվեց։ Ապա բռնել տվեց իրեն սպանելու եկած մարդկանց ու անմիջապես սպանեց նրանց, որովհետև գիտեր, որ եկել էին նենգությամբ սպանելու իրեն։
23Հովհաննեսի մնացած գործերը՝ նրա պատերազմները, մյուս քաջագործությունները, պարիսպների շինարարությունը և բարի գործերը, 24բոլորն էլ գրի են առնված իր քահանայապետության ժամանակագրության մեջ, սկսած այն օրից, երբ իր հորից հետո դարձավ քահանայապետ։
Արդեն Ընտրված.
Ա ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: