Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 9
9
Առաքյալի ազատությունն ու պարտավորությունները
1Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսա Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, չէ՞ որ իմ աշխատանքի արդյունքը դուք եք Տիրոջով։ 2Նույնիսկ եթե ուրիշների համար առաքյալ չեմ, համենայն դեպս ձեզ համար առաքյալ եմ, որովհետև իմ առաքելության կնիքը հենց դուք եք Տիրոջով։ 3Իմ պատասխանը սա է նրանց, ովքեր ինձ հարցաքննում են։ 4Մի՞թե իրավունք չունենք ուտելու և խմելու։ 5Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։ 6Թե՞ միայն ես և Բառնաբասը իրավունք չունենք չաշխատելու։ 7Կա՞ մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում։ Կա՞ մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Կա՞ մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։ 8Մի՞թե միայն մարդկայնորեն եմ ասում այս. կամ Օրենքն էլ նույն բանը չի՞ ասում։ 9Հենց Մովսեսի օրենքում գրված է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես» (Բ Օր. 25.4)։ Մի՞թե Աստված եզներով էր մտահոգված։ 10Չէ՞ որ մեզ համար է ասում դա, որովհետև մեզ համար գրվեց, թե՝ «Ով սերմանում է, պետք է հույսով սերմանի, և ով կալսում է, վայելելու հույսով պետք է կալսի»։ 11Եթե մենք հոգևոր սերմեր ցանեցինք ձեր մեջ, մե՞ծ բան է, եթե նյութական բարիք հնձենք ձեզնից։ 12Եթե ուրիշները նման իրավունք ունեն ձեզ վրա, մենք է՛լ ավելի չունե՞նք։ Բայց մեր այդ իրավունքը չգործածեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որպեսզի որևէ բանով խոչընդոտ չլինենք Ավետարանի տարածմանը։ 13Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։ 14Նույնպես և Տերը Ավետարանը քարոզողներին հրամայեց, որ Ավետարանի քարոզչությամբ էլ ապրեն։ 15Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։ 16Եթե ավետարանում եմ, ապա դա ինձ համար պարծանքի առիթ չէ, քանի որ պարտավոր եմ այդ անել։ Բայց վա՛յ ինձ, եթե չավետարանեմ։ 17Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։ 18Եվ արդ, ի՞նչ է իմ վարձը. որ Ավետարանը ձրի քարոզեմ՝ չօգտվելով այն իրավունքներից, որ տալիս է ինձ Ավետարանի քարոզչությունը։
19Թեպետ ոչ ոքի ենթակա չէի, բայց ինքս ինձ բոլորին ծառա դարձրի, որպեսզի շատերին շահեմ։ 20Հրեաների հետ եղա հրեայի պես, որպեսզի շահեմ հրեաներին։ 21Եղա օրենքի տակ նրանց պես, ովքեր օրենքի տակ են, չնայած այլևս օրենքի տակ չէի, այլ որպեսզի շահեմ նաև նրանց, որ օրենքի տակ են։ Օրենքի տակ չեղողների հետ եղա օրենքի տակ չեղողի պես՝ լինելով ոչ թե առանց Աստծու օրենքի, այլ Քրիստոսի օրենքի տակ, որպեսզի շահեմ նրանց, ովքեր օրենքի տակ չեն։ 22Տկարների հետ եղա տկարի պես, որպեսզի շահեմ տկարներին։ Ամենքի հետ եղա ամեն ինչ, որպեսզի թերևս փրկեմ ոմանց։
23Այս ամենն անում եմ Ավետարանի համար, որպեսզի մասնակից լինեմ նրա տարածմանը։ 24Չգիտե՞ք, որ եթե մրցասպարեզում վազում են, բոլորն են վազում, բայց միայն մեկն է շահում մրցանակը. այնպե՛ս վազեք, որ հասնեք մրցանակի։ 25Մարզիկներն ամեն ինչում ժուժկալ են. նրանք սա անում են ապականելի դափնեպսակ ստանալու համար, իսկ մենք՝ անեղծ։ 26Արդ, ես ճիշտ այդպե՛ս եմ վազում, ոչ աննպատակ. մրցում եմ այնպե՛ս, ոչ թե օդը ծեծելով։ 27Բայց մարմինս ճնշումների եմ ենթարկում և զսպում, որպեսզի ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս անպիտան չլինեմ։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 9: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: