Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 16
16
Հանձնարարություններ, ողջույններ, վերջին մաղթանք
1Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։ 2Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել, 3որպեսզի հանգանակություններ չարվեն այն ժամանակ, երբ ես գամ։ Այլ երբ գամ, ձեր ընտրած մարդկանց նամակներով ուղարկեմ՝ ձեր երախտագիտության նվերները Երուսաղեմ տանելու։ 4Իսկ եթե հարմար լինի, որ ես էլ գնամ, թող ինձ հետ գան։
5Երբ անցնեմ Մակեդոնիայով, ձեզ մոտ կգամ, որովհետև Մակեդոնիայով եմ միայն անցնելու։ 6Եթե պատահի, ձեզ մոտ կմնամ կամ նույնիսկ կձմեռեմ, որպեսզի դուք ճանապարհեք ինձ, ուր որ գնալու լինեմ։ 7Չեմ ուզում ձեզ հիմա անցողակի տեսնել. հույս ունեմ որոշ ժամանակ մնալ ձեզ մոտ, եթե Տերը թույլ տա։ 8Բայց առայժմ մնում եմ Եփեսոսում մինչև Պենտեկոստեի տոնը, 9քանի որ մեծ ու կարևոր դուռ է բացված ինձ համար, իսկ հակառակորդները շատ են։ 10Արդ, եթե Տիմոթեոսը գա, արե՛ք այնպես, որ առանց վախի մնա ձեզ մոտ, որովհետև նա էլ Տիրոջ գործն է անում, ինչպես որ ես։ 11Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։ 12Ինչ վերաբերում է Ապողոս եղբորը, շատ խնդրեցի նրան, որ եղբայրների հետ գա ձեզ մոտ, բայց ամենևին ցանկություն չունի հիմա գալու, այլ կգա, երբ հարմար ժամանակ գտնի։
13Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք։ 14Ինչ որ անեք, սիրո՛վ արեք։ 15Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, 16որ դուք ևս հնազանդ լինեք այդպիսիներին և բոլոր նրանց, ովքեր գործակից ու ծառայակից են նրանց։ 17Ուրախ եմ Ստեփանոսի, Փորտունատոսի ու Աքայիկոսի գալու առիթով, որովհետև նրանք ձեր բացակայության պակասը լցրին, 18քանի որ հանգստացրին իմ և ձեր հոգիները։ Արդ, գնահատե՛ք այդպիսիներին։ 19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Ձեզ շատ ողջունում են Տիրոջով Ակյուղասն ու Պրիսկիղան, ինչպես նաև այն եկեղեցին, որ նրանց տանն է հավաքվում։ 20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛ւյն տվեք միմյանց սուրբ համբույրով։
21Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է գրված։ 22Եթե մեկը չի սիրում Տեր Հիսուսին, նզովյալ թող լինի։ Մարան աթա. արի՛, Տե՜ր։ 23Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։ 24Եվ իմ սերը ձեր ամենքի հետ Քրիստոս Հիսուսով։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 16: ՆԷԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: