Նա էլ ասաց. «Օրհնյալ լինես դու Տիրոջից, աղջի՛կս, քո վերջին լավությունը մեծ է առաջինից, որովհետև դու չգնացիր ո՛չ աղքատ և ո՛չ էլ հարուստ երիտասարդների ետևից։ Եվ հիմա, աղջի՛կս, մի՛ վախենա, դու ինչ որ ասես ինձ, կանեմ քեզ համար, որովհետև այս քաղաքի ամբողջ ժողովուրդը գիտի, որ դու առաքինի կին ես։ Հիմա, արդարև, ես քո ազգականն եմ, բայց ինձնից ավելի մոտ ազգական էլ կա։ Այս գիշեր այստե՛ղ կաց, և եթե առավոտը նա իր ազգականության պարտավորությունը հատուցել ուզի, լավ, թող հատուցի, բայց եթե նա չուզի ազգականության պարտավորությունը հատուցել քեզ, այն ժամանակ ես կհատուցեմ, կենդանի է Տերը. մինչև առավոտ պառկի՛ր այստեղ»։
Կարդալ ՀՌՈՒԹ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՀՌՈՒԹ 3:10-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր