Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Կարդալ Հռոմեացիներին 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հռոմեացիներին 6:21-23
6 օր
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
7 Օրեր
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր