Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, սակայն սրտով հնազանդվեցիք այն վարդապետության օրինակին, որը ձեզ ավանդվեց։ Ուրեմն մեղքից ազատվելով՝ ծառա դարձաք արդարությանը։ Ձեր՝ բնույթով տկարության համար մարդկային ձևով եմ ասում. ինչպես որ ձեր անդամները պղծությանը և անօրենությանը ծառա մատուցեցիք անօրենության համար, այնպես էլ հիմա ձեր անդամները արդարությա՛նը ծառա մատուցեք սրբագործվելու համար։ Որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարությունից։ Արդ այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք, որի համար հիմա ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահն է։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք և Աստծու ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք, և դրա վերջը հավիտենական կյանքն է։ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
Կարդալ Հռոմեացիներին 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հռոմեացիներին 6:17-23
7 Օրեր
Հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միտքը պետք է առողջ լինի։ Քրիստոսի աշակերտը պետք է խոհեմ լինի։ Աստվածավախությունը ողջամիտ հավատք ու խոհեմություն է բերում մարդու կյանք: Չարի ամենազորեղ զենքերից են ստությունն ու վախը, որոնցից հնարավոր է պաշտպանվել, եթե մենք մնանք ողջամիտ հավատքի մեջ: Ողջամիտ հավատքը հոգևոր իրողությունների հստակ ու սթափ գիտակցումն է։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր