Հռոմեացիներին 3:10-20

Հռոմեացիներին 3:10-20 ՆՎԱԱ

ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա ։ Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում . նրանց շրթունքների տակ իժերի թույն կա ։ Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի ։ Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։ Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին ։ Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ »։ Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։ Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։