թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք։ Եղբայրասիրության մեջ միմյանց նկատմամբ գթասի՛րտ եղեք, պատվելու մեջ միմյանց գերազանցե՛ք։ Ջանասիրության մեջ մի՛ ծուլացեք, հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք։ Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրությա՛ն հետևեք։ Ձեզ հալածողներին օրհնե՛ք, օրհնե՛ք ու մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք և լացողների հետ լացե՛ք։ Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։
Կարդալ Հռոմեացիներին 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հռոմեացիներին 12:9-17
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։
Ամենուր պատերազմներ են և պատերազմական լուրեր։ Սակայն այս ամենի մեջ իրական քրիստոնյաները՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ վերստին ծնունդ ընդունած Քրիստոսի հավատարիմ աշակերտներն ունեն աստվածային և հավիտենական մի ապաստան:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր