«Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. "Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծու արարչագործության Սկիզբը. "Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես, ո՛չ էլ տաք։ Երանի՜ սառը կամ տաք լինեիր։ Ուրեմն քանի որ գաղջ ես և ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, քեզ իմ բերանից պիտի փսխեմ։ Որովհետև ասում ես. "Ես հարուստ եմ և ավելի հարստացա. ոչ մի բանի կարոտ չեմ"։ Բայց չգիտես, որ դու թշվառ ու ողորմելի, աղքատ, կույր ու մերկ ես։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես ես հաղթեցի և իմ Հոր հետ նրա գահին նստեցի։
Կարդալ Հայտնություն 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հայտնություն 3:14-21
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր