Եվ մի հզոր հրեշտակ երկանաքարի պես մի մեծ քար վերցրեց ու ծովի մեջ գցեց՝ ասելով. «Այսպիսի հարձակումով պիտի ընկնի Բաբելոն մեծ քաղաքը ու այլևս գոյություն չպիտի ունենա։ Եվ քնարահարների ու երաժիշտների, սրնգահարների ու փողահարների ձայնն այլևս քո մեջ չպիտի լսվի, և քո մեջ այլևս ոչ մի արհեստավոր չպիտի գտնվի, ու երկանքի ձայն այլևս չպիտի լսվի քո մեջ։ Ճրագի լույսն այլևս չպիտի փայլի քո մեջ. փեսայի և հարսի ձայնն այլևս քո մեջ բնավ չպիտի լսվի, որովհետև քո վաճառականները երկրի մեծամեծներն էին։ Որովհետև քո կախարդությամբ մոլորվեցին բոլոր ազգերը։ Եվ քո մեջ գտնվեց արյունը մարգարեների, սրբերի և երկրի վրա մորթված բոլոր մարդկանց»։
Կարդալ Հայտնություն 18
Կիսվել
Համեմատել տարբերակները: Հայտնություն 18:21-24
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր