Մեր տարիների օրերը յոթանասուն տարի են, և եթե զորությամբ ութսուն տարի էլ լինեն, նրանց լավագույն ժամանակը աշխատանք է ու ցավ, որովհետև նրանք շուտ անցնում են, և մենք թռչում ենք։ Ո՞վ գիտի քո բարկության զորությունը և քո ցասումը՝ քեզնից վախի համեմատ։ Սովորեցրո՛ւ մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Դարձի՛ր, Տե՛ր, մինչև ե՞րբ... Խղճա՛ քո ծառաներին։ Քո ողորմությամբ կշտացրո՛ւ մեզ առավոտից, որ ցնծանք և ուրախ լինենք մեր կյանքի բոլոր օրերին։ Ուրախացրո՛ւ մեզ այն օրերի չափով, որ տրտմեցրիր մեզ, այն տարիների չափով, որ նեղություն տեսանք։ Թող քո ծառաների գործը երևա, և քո փառքը՝ նրանց որդիներին։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 90
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 90:10-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր