ՍԱՂՄՈՍՆԵՐ 76

76
Աստված հաղթող է
Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Ասափի սաղմոս. երգ։
1Աստված հայտնի է Հուդայի մեջ. նրա անունը մեծ է Իսրայելի մեջ։
2Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։
3Այնտեղ փշրեց աղեղի թռչող նետերը, վահանը, սուրը և կռիվը։ (Սելա)։
4Դու լուսավոր ես, ավելի փառավոր, քան հափշտակության սարերը։
5Սրտով զորավորները ավար դարձան, ննջեցին իրենց քնով, և բոլոր զորավոր մարդիկ իրենց ձեռքերում ուժ չգտան։
6Ո՛վ Հակոբի Աստված, քո սաստելուց քնով թմրեցին կառքերն ու ձիերը։
7Դու ահեղ ես, ո՜վ Տեր, ո՞վ կարող է կանգնել քո առջև քո բարկության ժամանակ։
8Դու երկնքից լսել ես տալիս դատաստանը. երկիրը վախենում է և մնում է լուռ,
9Երբ Աստված վեր է կենում դատաստան անելու, որպեսզի փրկի երկրի բոլոր խեղճերին։ (Սելա)։
10Որովհետև մարդկանց բարկությունը պիտի փառք դառնա քեզ համար, իսկ ավելորդ բարկությունը պիտի կապես, ինչպես գոտի։
11Ո՛ւխտ դրեք և կատարե՛ք այն ձեր Տեր Աստծու համար. բոլորը, որ նրա չորս կողմում են, թող ընծա բերեն Ահեղին։
12Նա կոտրում է իշխանների հոգին և ահավոր է երկրի թագավորների նկատմամբ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 76: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում