Աստված թող ողորմի մեզ և օրհնի մեզ. իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, (Սելա)։ Որ քո ճանապարհը ճանաչվի երկրում, և քո փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ։ Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։ Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։ Ժողովուրդները թող գովեն քեզ, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։ Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։ Աստված թող օրհնի մեզ, և թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 67
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 67:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր