Տիրոջ աչքերն արդարների վրա են, և նրա ականջները՝ նրանց աղաղակի ձայնին։ Տիրոջ երեսը չարագործների դեմ է՝ նրանց հիշատակը երկրից ջնջելու համար։ Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան։ Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Չարությունը կսպանի ամբարիշտին, և արդարին ատողները կդատապարտվեն։ Տերը փրկում է իր ծառաների անձը, և բոլոր նրան ապավինողները չեն դատապարտվի։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 34
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 34:15-22
7 օր
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր