Ես քո անունը պատմելու եմ իմ եղբայրներին, բազմության մեջ օրհներգելու եմ քեզ։ Ո՛վ Տիրոջից վախեցողներ, օրհներգեցե՛ք նրան. ո՛վ Հակոբի բոլոր զավակներ, փառավորեցե՛ք նրան, և վախեցե՛ք նրանից, ո՛վ Իսրայելի բոլոր զավակներ։ Որովհետև նա չանարգեց և չարհամարհեց խեղճի խեղճությունը և իր երեսը չծածկեց նրանից. իսկ երբ նա աղաղակեց նրան, նա լսեց։ Քեզ օրհներգելու եմ մեծ բազմության մեջ, նրանից վախեցողների առաջ կատարելու եմ իմ ուխտը։ Թող աղքատներն ուտեն և կշտանան, թող Տիրոջն օրհներգեն նրան փնտրողները. ձեր սիրտը թող ապրի հավիտյան։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 22:22-26
5 օր
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր