Սրտանց սիրում եմ քեզ, ո՜վ Տեր, իմ զորությո՛ւն։ Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է։ Ես օրհներգությամբ կանչեցի Տիրոջը և պիտի փրկվեմ իմ թշնամիներից։ Մահվան լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները սարսափեցրին ինձ։ Գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահվան որոգայթները իմ դիմաց ելան։ Իմ նեղության մեջ ես կանչեցի Տիրոջը և իմ Աստծուն աղաղակեցի. նա լսեց իմ ձայնն իր տաճարից, և իմ աղաղակը հասավ նրա առաջ՝ նրա ականջին։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 18
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 18:1-6
7 օր
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր