ՍԱՂՄՈՍՆԵՐ 144

144
Շնորհակալություն հաղթանակի համար
Դավթի (սաղմոս)։
1Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու։
2Ո՛վ իմ ողորմություն և ապավեն, իմ օգնակա՛ն և փրկի՛չ, իմ պահապա՛ն. ես հույսս դրել եմ նրա վրա, որ իմ ժողովրդին հնազանդեցնում է ինձ։
3Տե՛ր, ի՞նչ է մարդը, որ նրան ճանաչես, և մարդու որդին, որ նրան ուշադրություն դարձնես։
4Մարդը նման է ունայնության. նրա օրերն անցնող ստվերի պես են։
5Տե՛ր, խոնարհեցրո՛ւ երկինքդ և իջի՛ր. մոտեցի՛ր սարերին, և նրանք կծխան։
6Փայլատակի՛ր կայծակով և ցրի՛ր նրանց. ուղարկի՛ր նետերդ և խռովեցրո՛ւ նրանց։
7Ձեռքդ մեկնի՛ր բարձրից և ազատի՛ր ինձ. և փրկի՛ր ինձ հորդառատ ջրերից և օտար մարդկանց ձեռքից,
8Որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության մեջ է։
9Ո՜վ Աստված, նոր օրհնություն պիտի երգեմ քեզ, տասլարանի տավղով սաղմոս պիտի ասեմ քեզ,
10Որ փրկություն ես տալիս թագավորներին և չար սրից փրկում ես քո Դավիթ ծառային։
11Ազատի՛ր ինձ և փրկի՛ր ինձ օտար որդիների ձեռքից, որովհետև նրանց բերանն ունայն բան է խոսում, և նրանց աջը ստության աջ է.
12Որպեսզի մեր որդիները տղայությունից մեծանան նորատունկ ծառերի պես, և մեր աղջիկները՝ պալատների քանդակված սյուների պես.
13Որպեսզի մեր շտեմարանները լիքը լինեն և զանազան կերակուր բխեն, մեր ոչխարները հազարներ և տասը հազարներ լինեն մեր արտերում.
14Որպեսզի մեր եզները պարարտ լինեն, ախտ ու կորուստ չլինի, ոչ էլ աղաղակ՝ մեր հրապարակներում։
15Երանի՜ այն ժողովրդին, որ իր վիճակն այսպես է. երանի՜ այն ժողովրդին, որ իր Աստվածը Տերն է։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 144: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում