ՍԱՂՄՈՍՆԵՐ 140

140
Պահպանության աղոթք
Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1Տե՛ր, ազատի՛ր ինձ չար մարդուց, պահի՛ր ինձ բռնակալ մարդուց,
2Որոնք չար բաներ են մտածում իրենց սրտում և կռիվներ են հարուցում ամեն օր։
3Իրենց լեզուները սրում են օձի նման. իժի թույն կա նրանց շրթունքների տակ։ (Սելա)։
4Տե՛ր, պահի՛ր ինձ ամբարիշտի ձեռքից, պահի՛ր ինձ բռնակալ մարդկանցից, որոնք արգելք են հնարում իմ ոտքերը սայթաքեցնելու համար։
5Ամբարտավաններն ինձ համար որոգայթ և պարաններ թաքցրին, որոգայթ լարեցին իմ ճանապարհին, ցանցեր դրեցին ինձ համար։ (Սելա)։
6Ես ասացի Տիրոջը. «Դու ես իմ Աստվածը». Տե՛ր, լսի՛ր իմ աղաչանքի ձայնը։
7Ո՜վ Տեր, Տե՛ր, դու ես իմ փրկության զորությունը, կռվի օրը դու հովանի ես իմ գլխին։
8Տե՛ր, ամբարիշտին մի՛ տուր նրա ցանկությունը, մի՛ հաջողիր նրա չար մտադրությունը. նրանք կբարձրանան։ (Սելա)։
9Ինձ պաշարողների գլուխը պիտի իրենց շրթունքների անիրավությունը ծածկի։
10Թող այրող ածուխներ ընկնեն նրանց վրա. թող նա կրակը գցի նրանց, խոր հորերի մեջ, որ բնավ ոտքի չկանգնեն։
11Չարախոս մարդը չպիտի հաստատվի երկրի վրա. չարիքը պիտի որսա բռնակալ մարդուն, մինչև որ կործանվի։
12Գիտեմ, որ Տերը արդար դատաստան պիտի անի խեղճի համար և իրավունք՝ աղքատների համար։
13Հիրավի, արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը, և ուղիղները պիտի բնակվեն քո առջև։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 140: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում