Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները։ Քննում ես իմ գնալն ու պառկելը և գիտես իմ բոլոր ճանապարհները, Որովհետև դեռ խոսք չկա իմ լեզվի վրա, ահա, ո՜վ Տեր, դու բոլորը գիտես։ Ինձ շրջապատում ես իմ հետևից ու առջևից և քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը շատ զարմանալի է ինձ համար, բարձր է, չեմ կարողանում հասնել նրան։ Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ։ Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 139
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 139:1-8
3 օր
Տարբեր ծրագրերի ու ծառայությունների մեջ ներգրավված լինելով՝ երբեմն զգում եմ, որ կորցրել եմ թարմությունս։ Նման ժամանակներում ես հասկանում եմ, որ արդյունավետ ծառայությունս շարունակելու համար ինձ հանգիստ է պետք։ Իհարկե, կարող ենք կրոնական շղարշ գցել մեզ վրա և խնդրել, որ Աստծո զորությունն ու իմաստությունը Սուրբ Հոգու միջոցով գան մեր կյանքի մեջ և մենք շարունակենք արդյունավետ ծառայել անգամ գերհոգնածության մեջ։ Սակայն ես վստահաբար կարող եմ ասել, որ դա Աստծո կամքը չէ
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր