Բաբելոնի գետերի մոտ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս։ Կախում էինք մեր քնարները նրա միջի ուռիներից, Որովհետև մեզ գերի վերցնողներն այնտեղ օրհներգության խոսք էին պահանջում մեզնից, և մեզ գերի տանողները՝ ուրախություն, թե՝ «Սիոնի երգերի՛ց երգեցեք մեզ համար»։ Տիրոջ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում։ Եթե քեզ մոռանամ, Երուսաղե՛մ, թող իմ աջ ձեռքը մոռացված լինի։ Իմ լեզուն թող կպչի իմ քիմքին, եթե քեզ չհիշեմ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ։ Հիշի՛ր, Տե՛ր, Եդովմի որդիներին, որոնք Երուսաղեմի անկման օրն ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք մինչև նրա հիմքերը»։ Ո՛վ Բաբելոնի աղջիկ, ո՛վ քանդող, երանի՜ նրան, որ կհատուցի քեզ այն հատուցման փոխարեն, որ հատուցեցիր մեզ։ Երանի՜ նրան, որ կբռնի քո երեխաներին և կզարկի քարերին։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 137
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 137:1-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր