ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:28-38

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:28-38 ՆՎԱԱ

Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։ Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։ Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։ Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։ Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։ Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։ Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։ Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։ Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։ Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։