Ողորմած է Տերը և արդար. գթած է մեր Աստվածը։ Տերը պահում է անօգնականներին. ես խեղճացա, և նա ապրեցրեց ինձ։ Ո՛վ իմ անձ, դարձի՛ր քո հանգստությանը, որովհետև Տերը քեզ բարիք արեց։ Որովհետև դու իմ անձը փրկեցիր մահվանից, իմ աչքը՝ արտասուքից և իմ ոտքերը՝ սայթաքելուց։ Ես պիտի ընթանամ Տիրոջ առջև ողջերի երկրում։
Կարդալ ՍԱՂՄՈՍՆԵՐ 116
Կիսվել
Համեմատել տարբերակները: ՍԱՂՄՈՍՆԵՐ 116:5-9
6 օր
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերի ընթացքում մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել կրիպտոնաքարը» գրքի նյութերի վրա։ Աստծո Հոգին քեզ հետ է, որպեսզի ամեն օր առաջնորդի և ավելի ու ավելի վերափոխի քեզ: Եվ հենց Սուրբ Հոգին կարող է քեզ օգնել, որպեսզի բացահայտես քո կյանքում, թե ինչն է քեզ խանգարում քեզ Աստծուց ժառանգած որակներիդ լիակատար կերպով դրսևորելու հարցում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր