Ավելի լավ է չոր պատառը խաղաղությամբ, քան թե զոհերի մսով լիքը տունը՝ վեճով։ Ուշիմ ծառան տիրում է նախատինք բերող որդու վրա և եղբայրների մեջ ժառանգության բաժին է առնում։ Արծաթի համար հալոց կա, և ոսկու համար՝ քուրա, բայց սրտերը քննողը Տերն է։ Չարագործն ականջ է դնում չար շրթունքների, ստախոսը լսում է կործանարար լեզվին։ Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։ Ծերերի պսակը թոռներն են, իսկ որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։ Տխմարին վայել չեն ընտիր խոսող շրթունքները, առավել ևս ազնվականին՝ ստախոս շրթունքները։ Կաշառքն իր տիրոջ աչքում պատվական քարի նման է. ուր էլ որ դառնա, հաջողություն է գտնում։ Մեղքը ներողը հետամուտ է սիրո, իսկ խոսքը կրկնողը մտերիմ ընկերներին կբաժանի։ Կշտամբանքն ավելի է ազդում ըմբռնող մարդու վրա, քան թե հարյուր հարվածը՝ անմիտ մարդու վրա։ Չար մարդը միայն ըմբոստություն է փնտրում, բայց նրան մի դաժան պատգամավոր կուղարկվի։ Ավելի լավ է մարդուն ձագերը հափշտակված մի արջ պատահի, քան անմիտն իր հիմարության ժամանակ։ Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։ Կռվի սկիզբը ջրարգելակն արձակելու նման է. վիճաբանությունը չբորբոքված՝ հեռացի՛ր։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 17:1-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր