Ուշացած ակնկալիքը սիրտը կհիվանդացնի, բայց կատարված իղձը կյանքի ծառ է։ Խոսքն արհամարհողը կկործանվի, իսկ պատվիրանից վախեցողը կվարձատրվի։ Իմաստունի ուսուցումը կյանքի աղբյուր է՝ մահվան որոգայթներից խույս տալու համար։ Խոհականությունը համարում է տալիս, բայց անհավատարիմների ճանապարհը դժվարին է։ Ամեն մի խորագետ մարդ ճանաչողությամբ է գործում, բայց անմիտը հիմարություն է տարածում։ Անիրավ պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց հավատարիմ դեսպանը բուժում է։ Խրատը մերժողի համար աղքատություն և նախատինք կա, իսկ հանդիմանությունը պահողը պատվի կարժանանա։ Կատարված իղձը քաղցր է հոգուն, բայց անմիտների համար չարությունից հեռանալը զզվելի է։ Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի։ Չարիքը հետապնդում է մեղավորներին, բայց արդարներին բարիք կհատուցվի։ Բարին ժառանգություն է թողնում իր թոռների համար, բայց մեղավորի հարստությունը արդարի համար է պահված։ Աղքատների անդաստանում շատ ուտելիք է լինում, բայց կորչում է անիրավությունից։ Գավազանը խնայողն ատում է իր որդուն, իսկ նրան սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։ Արդարն ուտում է մինչև իր կշտանալը, բայց անիրավների որովայնը կարոտություն կունենա։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 13:12-25
7 Days
What do we do when our dreams seem out of reach or even shattered? Having overcome abuse and trauma, as well as the heartbreak of a divorce, I have been faced with this question again and again. Whether you’re experiencing the devastation of tragedy or loss, or the frustration of a long season of waiting, the God-dream for your life is still alive! Friend, it’s time to dream again.
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր