Իմաստուն որդին ուրախացնում է իր հորը, իսկ անմիտ որդին իր մոր տրտմությունն է։ Անիրավության գանձերն օգուտ չեն բերում, իսկ արդարությունն ազատում է մահից։ Տերը չի թողնի, որ արդարի անձը սովի, բայց խափանում է անիրավների ցանկությունը։ Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։ Ով ժողովում է ամռանը, ուշիմ որդի է, հունձքին խոր քնողը՝ ամոթաբեր որդի։ Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։ Արդարների հիշատակն օրհնություն կլինի, իսկ անիրավների անունը կփտի։ Իմաստուն սիրտ ունեցողը պատվիրանները կպահի, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։ Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։ Աչքերի թարթումով ակնարկողը ցավ է պատճառում, իսկ հիմար շրթունք ունեցողը կկործանվի։ Արդարի բերանը կյանքի աղբյուր է, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։ Ատելությունը կռիվներ է հրահրում, իսկ սերը ծածկում է բոլոր հանցանքները։ Հանճարի շրթունքի վրա իմաստություն կա, իսկ գավազանը պակասամիտի մեջքի համար է։ Իմաստունները գիտություն են կուտակում, իսկ հիմարի բերանը մոտեցնում է կործանումը։ Հարուստի ունեցվածքն իր ամուր քաղաքն է, իսկ աղքատների չքավորությունն իրենց կործանումն է։ Արդարի վաստակը կյանքի համար է, անիրավի արդյունքը՝ մեղքի համար։
Կարդալ ԱՌԱԿՆԵՐ 10
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԱՌԱԿՆԵՐ 10:1-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր