որովհետև գիտեմ, որ դա տանում է դեպի փրկություն՝ ձեր աղոթքների միջոցով ու Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։ Համաձայն իմ ակնկալության և հույսի՝ ոչնչով ամոթով չեմ մնա, այլ ամենայն համարձակությամբ, ինչպես միշտ, հիմա էլ Քրիստոսն իմ մարմնի մեջ կմեծարվի՝ իմ ապրելով թե իմ մեռնելով։ Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ։ Բայց եթե մարմնավոր կյանքն իմ գործը պտղաբեր է դարձնում, ապա չգիտեմ, թե ո՛րն ընտրեմ։ Երկուսն էլ ինձ ձգում են. հեռանալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, որ շատ ավելի լավ է. բայց մարմնի մեջ իմ մնալը ձեզ ավելի է հարկավոր։ Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով, որպեսզի ձեր պարծանքը Քրիստոս Հիսուսով ավելանա իմ միջոցով՝ ձեզ մոտ իմ կրկին գալով։ Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար։ Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ Եվ ձեզ Աստծուց դա շնորհ տրվեց ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար՝ նույն պատերազմը մղելով, որ ինձնով տեսաք ու այժմ ինձնից լսում եք։
Կարդալ Փիլիպպեցիներին 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Փիլիպպեցիներին 1:19-30
5 օր
Ցանկացած բան կառուցելիս ամենակարևոր քայլը ամուր հիմք ապահովելն է։ Եթե այս փուլը անտեսվում է կամ կատարվում է հապճեպ, ապա մեծ է հավանականությունը, որ կառույցը մի օր խարխլվելու է կամ չի դիմանալու արտաքին ավերիչ ազդեցություններին։ Նույնը ճշմարիտ է նաև քո կյանքի համար: Որպեսզի հարաբերությունների ո՛չ մի երկրաշարժ ի զորու չլինի խարխլելու քո կյանքը, այն պետք է կառուցված լինի ամուր հիմքի վրա։ Իսկ Աստվածաշունչը խոսում է մեզ այդ հիմքի մասին․․․
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր